HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը երկրորդ անգամ չի ներկայանում «Օֆշորի» գործով նիստերին

«Օֆշորի» գործով դատական նիստը սկսվեց 40 րոպե ուշացումով: Պատճառը մեղադրող դատախազի չներկայանալն էր: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ 40 րոպե փորձում էին ճշտել մեղադրող դատախազ Դավիթ Վեքիլյանի չներկայանալու պատճառը, սակայն ապարդյուն: Դատավորը հայտնեց, որ հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին մեղադրողի` դատական նիստերին չներկայանալու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի օրը այս գործով նշանակված 2016-ի առաջին նիստը ևս չկայացավ նույն պատճառով. դատախազը դարձյալ անհայտ պատճառով չէր ներկայացել նիստին: 

Դատական նիստն այս անգամ հետաձգվեց մինչև փետրվարի 4-ը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter