HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման ծրագրերի մասին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Ըստ հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության՝ մրցույթին կարող են մասնակցել պետական, ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը, համաձայն տրամադրված տեղեկատվության, պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Այս ծրագրին ոչ մրցութային կարգով կարող են մասնակցել նաև ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողները։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016թ. փետրվարի 10-ն է։ Մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter