HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Միջին աշխատավարձը 2015 թվականին՝ 184 հազար դրամ. ԱՎԾ

Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) արձանագրում է, որ   2015    թվականին  Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 7,7%-ով և կազմել ավելի քան  184 հազ. դրամ։ 

Ընդ որում՝ պետական հատվածի աշխատողների աշխատավարձն աճել է 8,2%-ով՝ կազմելով մոտ 164 հազ. դրամ։ Իսկ ոչ պետկան հատվածինն աճել է  7%-ով ու կազմել  213 հազ. դրամ։ 

Միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) և աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին հարաբերությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter