HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 3,1%-ով աճել է 2015-ին. ԱՎԾ

2015  թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014-ի  նկատմամբ կազմել է 3,1%. Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին, ըստ ԱՎԾ-ի, նպաստել է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների ոլորտներում գրանցված աճը։ Մասնավորապես.

  • Արդյունաբերական արտադրանքի ծավալը  2015-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 1 տրլն 327 մլրդ 75,5 մլն դրամ: 2014-ի հունվար-դեկտեմբերի համեմատ այց ցուցանիշն աճել է 5,2%-ով 
  • Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 տրլն 2 մլրդ 238,9 մլն դրամ, աճը՝ 11,7% 
  • Շինարարության ծավալը  կազմել է 457 մլրդ 208,8 մլն դրամ, աճը՝ 0,3% 
  • Առևտրի շրջանառությունը՝ 2  տրլն 282  մլրդ 261,8 մլն դրամ, անկումը՝ 8% 
  • Ծառայությունների ծավալը՝ 1 տրլն 188 մլրդ 902,3 մլն դրամ, աճը՝  2,7 %

    Վիճծառայությունը, փաստորեն, անկում է արձանագրել միայն առևտրաշրջանառության ոլորտում։   

Այսպիսով, եթե հիմնվենք ԱՎԾ-ի տվյալների վրա, ստացվում է, որ ամբողջ 2015   թվականին Հայաստանի տնտեսության վիճակը դեպի լավն է ընթացել, հետևաբար՝ լավացել է նաև քաղաքացիների կյանքի որակը։ Բայց, ցավոք, վիճածառայության ցուցանիշները միշտ չէ, որ արտացոլում են իրական վիճակը։  Դժվար ու քիչ վաստակող, թանկ վճարող քաղաքացիներին չես համոզի վիճակագրական տվյալներով։ Այդ մասին բազմիցս խոսվել ու գրվել է։ 

Ի դեպ, վիճծառայությունը նաև արձանագրել է, որ 2015  թվականին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  7,7%-ով։ Իսկ արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականին  նախորդ տարվա համեմատ  20,6%-ով նվազել է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter