HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 20,6%-ով նվազել է 2015-ին. ԱՎԾ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականին  նախորդ տարվա համեմատ  20,6%-ով նվազել է։ Այն կազմել է 4 մլրդ 740,9 մլն ԱՄՆ դոլար։ Տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։ 

Միայն արտահանումը 2015-ին կազմել է 1  մլրդ 486,9 մլն դոլար։ 2014-ի համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 3,9%- ով։ 

Իսկ ներմուծումը կազմել է 3 մլրդ 254 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ նվազել է 26,5%-ով։ 

Թե որ երկրի հետ ինչ ծավալի առևտուր է կատարել Հայաստանը 2015-ի հունվար-դեկտեմբերին, առայժմ հրապարակված չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter