Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«ԱրմենՏել»-ի գործով երկրորդ նիստն է՝ դատախազը չի ներկայանում



«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու և դրա շահույթը թաքցնելու գործով այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Աշոտ Պողոսյանի մասով դատաքննությունը: Այն, սակայն, տեղի չունեցավ: Մեղադրող դատախազ Ա.Փանոսյանը նիստին չէր ներկայացել, փոխարենը դատարանին տեղեկացրել էր, որ մեկ այլ գործով մեկնելու է Գյումրի:

Նախորդ՝ դեկտեմբերի 11-ին նշանակված նիստը նույնպես չէր կայացել: Աշոտ Պողոսյանի պաշտպան Մանվել Գրիգորյանը նշեց, որ արդեն երկրորդ նիստն է դատախազի պատճառով հետաձգվում:

Դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց դատաքննությունը մինչև փետրվարի 25-ը: Գործը ապացույցների հետազոտման փուլում է:

Հիշեցնենք՝ Աշոտ Պողոսյանին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք է տրամադրել և այն հսկողության տակ պահել՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները: Ըստ մեղադրանքի՝ «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծվել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակաոուցվածքը, սակայն շրջանցել է դրա հաշվարկային համակարգը։ Դրանով իսկ վնաս է հասցվել թե ընկերությանը, թե պետությանը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ