Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«ԱրմենՏել»-ի 6 մլն դոլարի գործով նիստը կրկին հետաձգվեց. դատարանում էր ՌԴ հյուպատոսական բաժնի ղեկավարը



Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով ձերբակալված ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի մասով դատական նիստը: Դրան ներկա գտնվելու համար դատարան էր եկել Հայաստանում ՌԴ հյուպատոսական բաժնի ղեկավար Պյոտոր Շուկինը:

Դատական նիստը, սակայն, չկայացավ: Նիստերի քարտուղարը հայտարարեց, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը արձակուրդում է, այդ պատճառով էլ նիստը հետաձգվում է մինչև փետրվարի 3-ը:

Փաստաբան Նարինե Ռշտունին, ով պաշտպանում է Վ.Սաչկովի շահերը, խնդրեց նիստ նշանակել փետրվարի 8-ից հետո, քանի որ մինչ այդ ինքը երկրում չի գտնվելու: Սակայն նիստերի քարտուղարը, դատավորի հետ հեռախոսային խորհրդակցությունից հետո, հայտարարեց, որ նիստն արդեն նշանակված է և չի հետաձգվի: Քարտուղարը նաև հայտնեց, որ լուծվել է նաև թարգմանչի հարցը, ինչի պատճառով հետաձգվել էին նախորդ նիստերը:

Հիշեցնենք՝ Սաչկովի կինը այդ իր ամուսնու գործը ձգձգելու կապակցությամբ դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և խնդրել վերահսկել այս գործում օրինականությունը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ