HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստներն ու պետպարտքն ավելացել են

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 1 մլրդ 771,2 մլն դոլար` նոյեմբերի համեմատ ավելանալով ավելի քան 220 մլն դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկից։

Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները 2015 թվականի դեկտեմբերին կազմել են 1 մլրդ 540 մլն դոլար։

ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,9 մլն դոլար։

Ոսկի և ԱՄՀ-ում փոխարկելի արժույթ չունենք։

Հիշեցնենք, որ Հայաստանի միջազգային պահուստները 2014 թվականին կրճատվել են 34%-ով՝ տարվա վերջի դրությամբ կազմելով  կազմելով 1 մլրդ 489,3  մլն դոլար: Այսինքն՝ 2015-ին նախորդ տարվա համեմատ պահուստներն աճել են։

Պահուստների հիմանական նպատակներից է պետական պարտքի սպասարկումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներից,  որոնք այս կառույցին փոխանցել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, տեղեկանում  ենք, որ 2015-ի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 մլրդ 71 մլն դոլար, որից 4 մլրդ 309,5 մլն դոլարն արտաքին պարտքն է, իսկ 761,4 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ 2014-ի համեմատ արտաքին պարտքն ավելացել է ավելի քան 524 մլն դոլարով, իսկ ներքինը՝ 105 մլն դոլարով։

Ստացվում է, որ 2015-ին միջազգային պահուստների աճին զուգահեռ ավելացել է նաև Հայաստանի պետական պարտքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter