HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է

2015 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 192,12 հազ. զբոսաշրջիկ։ 2014 թվականի համեմատ այս ցուցանիշը 1%-ով նվազել է։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միայն նախորդ տարվա չորրորդ եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկները թիվը կազմել է 256 հազ. 572։ Դա 3,2%-ով  պակաս է 2014-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշից։

Միաժամանակ, 2015-ի չորրորդ  եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 310 հազ. 164 մարդ՝ 1,3%-ով պակաս  2014-ի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից։

Իսկ ամբողջ 2015-ին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնածների թիվը կազմել է 1 մլն 187 հազ. 369, որը 0,9%-ով պակաս  է 2014-ի ցուցանիշից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter