HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան մարդասիրական օգնություն է ստացել Հայաստանը 2015-ին

2015 թվականին Հայաստանը մարդասիրական օգնության կարգով ստացել է 4 հազ. 899,9 տոննա ապրանք, որոնց արժեքը կազմել է 49,3 մլն. ԱՄՆ դոլար կամ 23,6 մլրդ. դրամ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որին տվյալները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Ստացված օգնության շուրջ կեսը կազմել է քիմիայի և դրան առնչվող արդյունաբերության ճյուղերի արտադրանքը։ 

2015-ին Հայաստանի ստացած մարդասիրական օգնության 27,9%-ն ուղարկվել է ԵՄ երկրներից, 1,3%-ն՝ ԱՊՀ երկրներից և  70,8%-ն՝ այլ երկրներից։ Ամենամեծ ծավալի օգնությունը ստացվել է ԱՄՆ-ից՝ 21,2%-ը (10,461 մլն դոլար)։ Ընդհանուր ցուցանիշում համեմատաբար մեծ է նաև հետևյալ երկրներից ստացված օգնության կշիռը՝ Շվեյցարիա (20,8%,  10,255 մլն դոլար), Չինաստան (10,5%, 5,193 մլն դոլար), Իտալիա (9,2%, 4,527 մլն դոլար), Հնդկաստան (3,9%, 1,927 մլն դոլար):

Այսինքն՝ նախորդ տարի Հայաստանին ամենաշատ մարդասիրական օգնությունն ուղարկել են ԱՄՆ-ը և Շվեյցարիան։ 2014-ի համեմատ՝ ԱՄՆ-ը օգնության ծավալը մեծացրել է 22,2%-ով, իսկ Շվեյցարիան՝ 49,9%-ով։ 

Վերջին հինգ տարիներին Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալներն անշեղորեն նվազել են։ Հավանաբար, հիմնական պատճառն այն է, որ մարդասիրական օգնություն ուղարկող երկրները սկսել են ավելի շատ կենտրոնանալ այն երկրների ուղղությամբ, որոնց բնակչության շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, տուժել են պատերազմներից կամ բնական աղետներից և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter