HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվճար կարտոֆիլ՝ թոշակառուների համար

Սկզբում Մկրտիչը չի ցանկանում խոսել. «Չեմ ուզում սա ինքնագովազդի վերածվի: Գովազդելու համար չեմ անում»: Իսկ որոշ ժամանակ զրուցելուց հետո ծիծաղելով ասում է՝ էնքան բացվեցի, որ արդեն ինչ հարց ուզում եք տվեք:

Ամիսներ առաջ Սուրբ Զորավոր եկեղեցու մերձակայքում բանջարեղենի կրպակ է բացել: Հունվարի 30-ից էլ թոշակառուներին օրը քսան կիլոգրամ անվճար կարտոֆիլ է առաջարկում: Առանձնացնում է մեկական կիլոգրամ և դրանք հատուկ սեղանին դնում: Ասում է՝ այսքան կարող եմ անել: Հնարավորություններս այսքան են:

Ինքը տեղյակ չի եղել, որ երևանյան խանութներից մեկում թոշակառուների համար անվճար հացեր են առանձնացվում: Դրա մասին քրոջից է տեղեկացել, ով էլ եղբորը հորդորել է նման ակցիայով ևս հանդես գալ:
«Կապ չունի՝ տարածքի թոշակառու է, թե ոչ: Առանց կաշկանդվելու՝ մեկ կիոլգրամ կարտոֆիլը կարող է վերցնել»,- ասում է Մկրտիչը:

Սոցցանցում մի օգտատեր գրել էր՝ երևի ցուրտը տարած է: Այդ մեկնաբանությունից վիրավորվել էր:

«Թոշակառուներին կարտոֆիլը անվճար» պաստառի արձագանքերին չի հետևում: Դրա կողմ չի նայում, գլուխը կախ իր աշխատանքն է կատարում: Նկատել է՝ կան մարդիկ, որ ամաչում են վերցնել, կանգնում, նայում են: Այս ամենը հասկանալով՝ Մկրտիչը անձամբ է մոտենում և հորդորում՝ առանց կաշկանդվելու վերցնել:

Սոցիալապես անապահովները ևս կարող են օգտվել: Ակցիան ուղղել է հատուկ թոշակառուներին, քանի որ կարծում է՝ նրանցից շատերը կարող է միայնակ ապրեն, եկամուտը միայն իրենց թոշակը լինի: Այս միջոցով կարտոֆիլի համար առանձնացված գումարը կարող են տնտեսել: «Այնպես որ հիմա կարտոֆիլի համար կարող են հաշվարկ չանել»,- ասում է Մկրտիչը:

Ասում է՝ եթե հետագայում դրությունը առավել լավ լինի, ավելի շատ մթերքներ կառաջարկի: Այժմ կարող է միայն այդքանը անել:

Իր այս ակցիայով ցանկանում է «կոչ անել» այլ մարդկանց, խանութներին և ընկերություններին: Ասում է՝ եթե օրինակ մի խանութ օրը երկու ձու բաժանի, հատատ բան չի կորցնի:

«Մարդիկ շնորհակալությամբ են ընդունում այդ օգնությունը: Դրանից ինձ առավել լավ եմ զգում: Յուրաքանչյուր թոշակառուի օրհնանք գումարից առավել է»,- ասում է Մկրտիչը:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

թոշակառու
Լավ բան է անում անշուշտ, աստված իրեն հաջողություն տա: Սովետի ժամանակ թոշակառուն ստանում էր 100-120 ռ. հետն էլ աշխատում էր՝ 130-160 ռ. (ընդհանուր գումարը պիտի չանցներ 300 -ը) Լավ մասնագետի աշխատավարձը այդ ժամանակ 250-280 էր: Ասելս այն է, որ նման թոշակառուն տան կենտրոնական դեմքն էր: Է՜հ, է՜հ, անցան ժամանակները - էդ խանութի տեղը որտեղ է?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter