HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե Ֆիրդուսը չքանդեն էլ, ինքն իրեն կքանդվի»

40-ամյա Ալեքսան Վանյանը դերձակ է, սակայն վաղուց է հրաժեշտ տվել մասնագիտությանը: Արդեն 19 տարի է, ինչ տնտեսական իրեր է վաճառում Երեւանի «Ֆիրդուսի» շուկայում:



Ասում է, որ տարիներ առաջ գործն ավելի լավ էր, ավելի շատ մարդիկ էին գնումներ անում.
«Կիսով չափ նվազելա գործը, եթե, օրինակ, էն ժամանակ 10 000 էի աշխատում, հիմա՝ 5000»:



«Եթե Ֆիրդուսը չքանդեն էլ, ինքն իրեն կքանդվի. գործ չկա»,- ասում է Ալեքսանը: Նա եւ մնացած առեւտրականներն անորոշ վիճակում են, հստակ չգիտեն, թե երբ են քանդելու շուկան, ու ինչ են անելու իրենք:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը 2015 թվականին ներկայացրել է շուկայի տարածքում ժամանակակից ճարտարապետական շինությունների՝ հյուրանոցներից, ժամանցի վայրերից և բնակելի շենքերից բաղկացած ծրագիրը:

Կառուցապատման ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում:

Հերմինե Վիրաբյան , ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter