HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սամտ հոլդինգ» ընկերությունը գործունեություն կծավալի ազատ տնտեսական գոտում

Կառավարության այսօրվա որոշումներից մեկով թույլատրվել է «Սամտ հոլդինգ» ՍՊ ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել:

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը, ըստ կառավարության, հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Ավելի վաղ էկոնմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ «Սամտ Հոլդինգ» ընկերության կողմից նախատեսվում է արտադրել լյուքս (luxury) դասի աքսեսուարներ հանրահայտ «CAVIAR» բրենդի ներքո (ոսկյա iphone): Բրենդի արտադրանքը, ըստ նախարարության, ամբողջությամբ հանդիսանում է ձեռքի աշխատանք: Արդյունքում, հայտարարել էր ԷՆ-ն, կներդրվի 500 հազար ԱՄՆ դոլար և կստեղծվի առնվազն 25 նոր աշխատատեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter