HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ. Ռուսաստանի կիրառած սահմանափակումը չի խոչընդոտել հայկական որևէ ապրանքատեսակի արտահանմանը

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող ժամանակավոր սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող՝ վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի վրա:

Ի պատասխան որոշ հրապարակումների` ծառայությունը հավաստիացնում է, որ ժամանակավոր արգելքը չի խոչընդոտել Հայաստանից որևէ ապրանքատեսակի արտահանմանը: Հունվարի 20-ից՝ արգելքը կիրառելուց հետո, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 408 տոննա (757 կգ) պանիր, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել է (123 տոննա) 299 կգ պանիր:

ՍԱՊԾ-ն մեջբերում է նաև ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության հունվարի 26-ին արված հայտարարությունը, համաձայն որի՝ պանրի արտահանման նկատմամբ սահմանափակում չկա և որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ արգելքը գործել է նաև նախկինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter