HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային քննարկում՝ Քաղաքաշինության նախարարությունում

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ մասնագիտական շրջանակների մասնակցությամբ (Երևանի գլխավոր ճարտարապետի, Հայնախագիծ ինստիտուտի ներկայացուցիչների) տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի խնդրի շուրջ:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստին ներկա բոլոր ճարտարապետները տեսակետներ են հայտնել հարցի վերաբերյալ. որոշվել է շարունակել քննարկումը՝ նպատակ ունենալով գտնելու այնպիսի լուծումներ, որոնցով կապահովվեն «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր-պլանով նախատեսված զարգացումները, միաժամանակ՝ չխաթարելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճարտարապետական հորինվածքը: Այս համատեքստում աշխատանքները կլինեն շարունակական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter