HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Թումանյան, Տաթև եւ Դիլիջան համայնքներում

ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2016թ. փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:

2016թ.  փետրվարի 4-ին` ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: 

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 7 քաղաքացի, որոնցից 1-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու գրանցված 61 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու: Արդյունքում` Թումանյան, Տաթև և Դիլիջան համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 6 և ավագանու անդամի 58 թեկնածու:

2016թ. փետրվարի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ տեղական հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter