HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնանորոգում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը

Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը հիմնանորոգվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ: 1939թ. հիմնված դպրոցում ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր երաժշտական կրթությանը զուգահեռ դպրոցում ստանում են նաեւ հանրակրթական կրթություն:  

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ դպրոցի լայնածավալ հիմնանորոգումը կավարտվի 2016թ. ուսումնական տարվան ընդառաջ: Շենքի ուժեղացման, վերահատակագծման եւ արդիականացման արդյունքում 1973թ.-ին կառուցված դպրոցն արդեն իսկ ունի նոր տանիք, դռներ եւ պատուհաններ, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, օդափոխության անվտանգության նոր համակարգեր: Կառուցվել են վերելակ, էվակուացիոն աստիճաններ, որոնց առկայության պայմաններում բազմաթիվ խնդիրներ կմնան անցյալում: 

Դպրոցի կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ արդիականացվել է եւ համալրվել ճեմասրահներով: Վերակառուցվել է մարզադահլիճը: Հիմնանորոգման արդյունքում համերգային դահլիճը ձեռք է բերել բեմահարթակ եւ հարմարավետ պայմաններ թե’ երաժիշտ կատարողների եւ թե’ հանդիսատեսի համար: Դպրոցում գործող սիմֆոնիկ, փողային նվագախմբերը, ջութակահարների անսամբլը, երգչախմբումն ու ջազ-բենդն իրենց պարապմունքներն այսուհետ կանցկացնեն մասնագիտական սենյակներում: 

Բակի բարեկարգման աշխատանքների ավարտին մուտքը դպրոց հնարավոր կդառնա նաեւ թեքահարթակներով, իսկ արդիականացված լուսավորությունը, տաղավարների ու նստարանների տեղադրումը ներքին բակում սաներին հնարավորություն կտա հաճելի ու հարմարավետ պայմաններում անցկացնել ժամանցը: Դպրոցի արտաքին հարթաքանդակը` հեղինակած ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից, ինչպես նաեւ ներքին հարթաքանդակն ու գունավոր վիտրաժը կշարունակեն զարդարել դպրոցի կենտրոնական մասնաշենքը:      

2014թ.-ին կրթօջախը հանդիսավորությամբ նշեց հիմնադրման 75-ամյակը:

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հարուստ ժառանգությամբ այս կրթօջախն իրավամբ անվանել է երաժիշտների դարբնոց: Այստեղ ուսանել են անվանի երաժիշտներ Էդուարդ Թադեւոսյանը, Ռուբեն Ալթունյանը, Վահրամ Սարաջեւը Ժան Տեր-Մերգերյանը, Լեւոն Չաուշյանը, Սերգեյ Սմբատյանը, Տիգրան Համասյանը, Արամ Թալալյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Բաբախանյանը, Ստեփան Լուսիկյանը եւ այլ հանրաճանաչ անուններ, ովքեր մեր ազգային հպարտությունն են:                                                                                  

Մեկնաբանություններ (1)

Hetq
Hello Anna, Sorry to say we also haven't heard anything about those buildings you mention in your comment.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter