HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գեոպրոմայնինգ գոլդ»-ից խոշոր չափերով ոսկու պարունակությամբ հանքանյութի գաղտնի հափշտակության գործով նախաքննությունը շարունակվում է

Ոսկու վերամշակման գործունեությամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊ ընկերությունից առանձնապես խոշոր չափերով ոսկու պարունակությամբ հանքանյութի գաղտնի հափշտակության դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Բագրատ Ա.-ին և Լևոն Ս.-ին և վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործի հետագա քննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործությանը մասնակցություն են ունեցել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, հետևապես քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով ըստ քննչական ենթակայության 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և նույն օրն ընդունվել է վարույթ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում գողությանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ հիշյալ ՍՊ ընկերության արտադրության պետ Արտակ Գալստյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, մինչդեռ վերջինս չի հայտնաբերվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter