HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգում

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունվածորոշման՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի վաղ, քան`

1)   2016 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը,

2)  դիմելու ամսվա 1-ից՝ եթե դիմումը ներկայացվում է 2016 թվականի ապրիլի   1-ից հետո:

Ծնողն իրավունք ունի վերը նշված կարգով տնօրինել ընտանեկան դրամագլուխը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետ ծնողը կարող է դիմել բանկ՝ ընտանեկան դրամագլխի գումարը վերը նշված կարգովտնօրինելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter