HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական «Մոխրոտի» հետաձգված պարահանդեսը Երևանում՝ «Խոզի գրիպի» պատճառով

Հունվարի 16-ին և 17-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նշանակված էր «Մոխրոտը» մյուզիքլի բեմականացումը: Տոմսերի արժեքը սկսվում է 3000 դրամից:

Քույրեր Ք. և Կ. Ղազարյանները երկու այդպիսի տոմս են ունեցել և հունվարի 16-ին՝ նախատեսված ժամին գնացել են ներկայացման, սակայն, թատրոնում քար լռություն է տիրել: Կ. Ղազարյանը պատմեց, որ երկարատև և ապարդյուն փնտրտուքներից հետո երբ արդեն ուզում էին հեռանալ, մեքենայից մի կին է դուրս եկել, ասել է, որ ներկայացումը չի կայանալու, հետաձգվել է: Սակայն երբ է այն կայանալու, ինչպես են նորից մասնակցելու, չի տեղեկացրել:

ՌԴ թատրոնների դերասանները նորովի են ներկայացնելու «Մոխրոտը»՝ մյուզիկլի ժանրում: Նոր բեմադրության ռեժիսորը Միխայիլ Պոլոսուխինն է, կոմպոզիտոր՝ Միխայիլ Ադամովը, պարուսույց՝ Մարիա Սվետլիչնայա, իսկ գլխավոր դերերում են Ալեքսեյ Կապիտոնովը և Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնի դերասանուհի Կարինա Միշուլինան:

Տոմսի վրա նշված հեռախոսահամարներից փորձեցինք ճշտել, թե ինչ ճակատագիր է ունեցել «Մոխրոտը», և ինչու չի հասցրել «ներկայանալ հայաստանյան պարահանդեսին»:

Վարդուհի Դավթյանը, ով ներկայացավ որպես ՌԴ-ից ժամանող խմբի «ներկայացուցիչ», ասաց, որ «Մոխրոտը» հետաձգվել է «խոզի գրիպի համաճարակի պատճառով»:

Համաճարակ, որպես այդպիսին, Հայաստանում չի եղել, սակայն ներկայացուցիչն ասում է, որ տոմսերը վերադարձը մեծ չափերի է հասել:

«Տոմսերը հետ էին վերադարձնում, որովհետև երեխաները հիվանդ էին, ծնողները վախենում էին տանել դպրոց: Բոլորի հետ կապ ենք հաստատել, ես էնտեղ եմ եղել, բոլորի համարները վերցրել ենք, եթե ուզեցել են վերադարձնել ամսի 8-ից հետո կվերադարձնեն: Մեծ մասը փոխել է տոմսերը, շատ քիչ մարդ է վերադարձրել»,-ասաց Վ. Դավթյանը:

Վերջինս նշում է, որ դեռևս հունվարի 11-ին արդեն մյուզիկլը տեղափոխվել էր, իսկ գնորենրը՝ տեղեկացվել են: Ղազարյան քույրերն ել պնդում են, որ որևէ մեկն իրենց նախօրոք չի զգուշացրել, չէր էլ կարող, քանզի տոմսարկղից տոմս վերցնելիս իրենց հեռախոսահամարը կամ հասցեն չի պահանջվել:

«Սեանսներից կես ժամ առաջ և 10 րոպե հետո ես եղել եմ էնտեղ և ով ուզեցել է փոխել՝ համարներ եմ վերցրել, որ փոխանակեմ»,- հավելում է ներկայացուցիչը:

«Տոմսարկղ է եղել, որը 500 հազար դրամի տոմս է վաճառել, սակայն 400 հազարի վերադարձ են ունեցել, որովհետև երեխաները հիվանդ են, մենք ոնց էինք համերգ անելու»,- ասաց Վ. Դավթյանը: Վերջինս վստահեցրեց, որ վաճառքն այժմ նորմալ ընթանում է, և «Մոխրոտը» փետրվարի 17-ին կկայանա:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter