HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման՝ ոստիկանության ծառայողներն անցել են պաշտոնեական լիազորությունները

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն և Կարեն Օ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնությունկատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: 

Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն և Կարեն Օ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Նանսենի փողոցից և Նոր Նորքի 9-րդ զանգվածից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվելիս նույն բաժնի ծառայողներն իրենց բաճկոնների գրպանները թմրամիջոց են գցել:

Այնուհետև ոստիկանության հիշյալ բաժնում կատարված անձնական խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նշված թմրամիջոցները և արձանագրվել, որ դրանք իրենց են պատկանում:

Արմեն Կ.-ի և Կարեն Օ.-ի հաղորդումների հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter