HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ԵՄ կառույցների հետ համագործակցություն ծավալելու հնարավորությունները

Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկուն: 

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության կառույցների և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես խոստումնալից կարող է լինել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում խորհրդատվական աջակցության ստացումը և Եվրամիության Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի ու ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև գործակցությունը:

Կողմերը դիտարկել են նաև ՀՀ և ԵՄ-ի միջև համագործակցության համատեղ առաջնահերթությունների այլ ուղղություններով համագործակցություն նախաձեռնելու նպատակահարմարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter