Գիշերը ԼՂՀ սահմանին կիրառվել են հրթիռահրետանային կայանքներ (լրացված)
Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /շուրջ 35 արկ/ և TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ /4 արկ/: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկված գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 5600 կրակոց:
Մեկնաբանել