HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներին թալանելու նոր եղանակ է մտածել»

Խմբագրությունը նամակ է ստացել Երեւանի բնակիչ Գարեգին Գաբրիելյանից։ Այն հրապարակում ենք նույնությամբ։ Հույս ունենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կարձագանքի քաղաքացու նամակին։ 

«Հարգելի խմբագրություն,

Դիմում եմ ձեզ՝ հույսով, որ կկանխեք մի անօրինականություն, ինչը մասսայական բնույթ է կրում: Բանն այն է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներին թալանելու նոր եղանակ է մտածել: Այս օրերին բնակիչներին են այցելում գազի տեսուչները փականագործների հետ և պահանջում են տան դների վրա անցքեր բացել՝ իբրև թե օդափոխանակություն ապահովելու համար: Այդ գործողության դիմաց նրանք մարդկանցից գումար են գանձում: Եթե քաղաքացին բողոքում է, որ թույլ չի տա իր տան գույքն առանց պատճառի փչացնել, տեսուչները սպառնում են, թե կանջատեն գազամատակարարումը: Ձմռան կեսին ջեռուցումից զրկվելու վտանգի առաջ ոմանց այլ բան չի մնում, քան տեղի տալ:

Մասնավորապես Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում «Գազպրոմի» տեղի ծառայությունը ծառայության պետ Գ. Սարգսյանի ստորագրությամբ ծանուցագրեր է տարածում, որտեղ ասվում է, թե իբր բնակարաններում չեն պահպանվում անվտանգության կանոնները և դռները ծակելն ու գումար գանձելը արվում է այդ նպատակով:

Նախ նկատեք, որ անվտանգության խնդիրներով պիտի զբաղվի ոչ թե «Գազպրոմ»-ը, այլ «ԷՅ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ն, ով տարվա ընթացքում կլորիկ գումարներ է գանձում այդնպատակով՝ ոչինչ չանելու դիմաց: Գազի տեսուչները չունեն մարդկանց տները մտնելու, գույք փչացնելու և փող հավաքելու լիազորություն: Իսկ ինչ վերաբերում է ենթադրյալ խախտումներին, ապա դրա համար մեծ ջանքեր գործադրել պետք չէ: Այս մարդիկ պնդում են, թե բնակարանի դռները մի քանի սանտիմետր բարձր պիտի լինեն հատակից: Եվ քանի որ ոչ մի նորմալ դուռը հատակից սանտիմետրերով բարձր լինել չի կարող, այլապես կդադարի դուռ կոչվել, ապա տուգանվելու վտանգը սպառնում է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի գրեթե բոլոր բնակիչներին:

Հարգելի խմբագրություն, օգնեք ազատվելու «Գազպրոմ»-ի «փայտփորիկներից» և պատժելու թալանչիներին:

Հարգանքներով՝ Գարեգին Գաբրիելյան, Քաղաք Երևան»

Մեկնաբանություններ (1)

Արտեմ
Հարգելի ընթերցողներ, Ես նույնպես ք. Երևանի բնակիչ եմ և բնակվում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Գազպրոմ Արմենիաից նամակներ չեմ ստացել: 2014 թվականին մեր տուն այցելեցին «ԷՅ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ից հերթական ստուգման, ասեցին որ պետք է դռների ներքևի մասում անցքեր բացել, հարց առաջացավ թե ինչ՞ու: Պատասխան՝ Գազի ավտոմատ անջատիչը (արտահոսքի դեպքում) տեղադրված է լինում սովորաբար խոհանոցում, մինչ դեռ գազը մինչև խոհանոց հասնելը անցնում է ընդհանուր սենյակով (միջանցքով)... հիմա եթե անցքերը բացակայեն և միջանցքով անցնող խողովակից լինեն արտահոսքեր դա կբերի տվյալ բնակարանում բնակվող անձանց թունավորմանը: Եթե ասեք, որ պարոն Գ. Գաբրիելյանին չի մտահոգում այս հարցը չեմ հավատա: Գումար մեզանից չեն գանձել քանի որ ինչպես բոլորը այնպես էլ ես վճարում եմ սպասարման վարձ, դա հենց կոչվում է սպասարկում: Այսքանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter