HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:
Ապարան-Ծիլքար, Վայք-«Զանգեր», Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 31-35-րդ կմ-ին (Մեղրիի սար), Լոռու մարզում, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ ճամբարակում և Վարդենիսում բուք է:
Կապան-Գորիս-Սիսիան ճանապարհահատվածին, ինչպես նաև Ճամբարակ քաղաքում մառախուղ է:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter