HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վայք-«Զանգեր», Ապարան-Արագած-Թալին, Ալագյազ-Արթիկ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:

Վայք-«Զանգեր», Գորիս-Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածում բուք է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտությանդեպքում' ձմեռային անվադողերով: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter