HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ն հայտարարում է դիմորդների ընդունելություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա ՀՀ ՊՆ  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների` արական և իգական սեռի դիմորդների, ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվերով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում և Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար` միայն արական սեռի դիմորդների ընդունելություն:

ՌՈՒՀ-երի ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ և ԼՂՀ 18-ից 23 տարեկան քաղաքացիները: ՀՀ ՊՆ պատվերով բուհերում հատկացված տեղերում կարող են ընդունվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների, իսկ քոլեջում հատկացված տեղերում` միջին դպրոցների 2016 թվականի շրջանավարտները:

ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի դիմորդները համապատասխան հաստատություններ պետք է ներկայացնեն «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաների, իսկ ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների դիմորդսդդները` ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն, բացի նշվածից, պետք է ներկայացնեն նաև «ռուսերեն» առարկայի միասնական քննության վկայագիր:

Բուհերում և քոլեջում հատկացված տեղերի ընդունելության մրցույթն անցկացվելու է ընդհանուր հիմունքներով` ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված ընդունելությունների կարգերի համաձայն:

Ընդունելությանը մասնակցել ցանկացող դիմորդները փաստաթղթերի ձևակերպման համար մինչև 2016թ. մարտի 1-ը պետք է դիմեն բնակության վայրի զինկոմիսարիատներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-45-84, 29-45-73 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter