HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը

Փետրվարի 5-ին Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հաշվետու ելույթով հանդես եկավ և ներկայացրեց  չորս տարվա ընթցքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները:

 Դավիթ Մուրադյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ ընտրվեց Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հայաստանի ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար ընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Մարտ ամսին Հարություն Խաչատրյանի ղեկավարությամբ կգումարվի Հայաստանի ազգային կինոակադեմիայի բաց նիստը, որի ընթացքում կներկայացվի հաջորդ երկու տարիների գործունեությանը ծրագիրն ու  կազմակերպության թարմացված կանոնադրությունը: Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter