HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության ճանապարհներին ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են

Հանրապետության ողջ տարածքում ձյան տեղումները շարունակվում են: Եվ չնայած բքին ու տեսանելիության ցածր աստիճանին՝ ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարությունը: 

Սիսիանի տարածաշրջանում, մասնավորապես, Սիսիան-Զանգեր հատվածում, այս պահին ճանապարհն անցանելի է: «Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերության ղեկավար Հրայր Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ճանապարհաշինարարները մշակում են ճանապարհն աղ ու ավազով: Գիշերն այստեղ բուք է եղել, սակայն ճանապարհը ոչ մի րոպե չի փակվել. ճանապարհաշինարարներն ամբողջ գիշեր աշխատել են:

Վայք-Սարավան ճանապարհահատվածում հիմա էլ բուք է, ճանապարհի տեսանելիությունը՝ շատ ցածր: «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության տնօրեն Կարո Գևորգյանի փոխանցմամբ՝ եղանակային վատ պայմանների պատճառով ճանապարհը չի փակվել: Այս պահին շարունակվում են մաքրման աշխատանքները: Երթևեկելի մասի լայնացման աշխատանքներն սկսվել են դեռ երեկ երեկոյան ժամը 21-ից և կշարունակվեն մինչև տեղումների դադարելը:

Արթիկ - Ալագյազ ճանապարհը դժվարանցանելի է: «Արթիկի Ճանշին» ՓԲ ընկերության ղեկավար Վահագն Բաղդասարյանը նշեց, որ գիշերը մի քանի ժամով փակվել է միայն Արթիկ - Մանթաշ ճանապարհը, մյուսները, ճանապարհաշինարարների ջանքերով, ձյուն մաքրող տեխնիկայի կիրառմամբ միշտ բաց են եղել:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը շարունակում է շուրջօրյա ժամանակացույցով հետևել հանրապետության ավտոճանապարհների մաքրման և լայնացման աշխատանքներին: Վարորդների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter