HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ է կատարվում Շնողի անտառներում. ՀԲՃ

«Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում 2016թ.-ի փետրվարի 6-ին իրականացված դաշտային աշխատանքների արդյունքում, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառպետության տարածքում հայտնաբերեց ավելի քան 600 անօրինական հատված ծառ։

Ծառահատումները հիմնականում արված էին մոտ 20 կմ երկարություն ունեցող նոր բացված հողային ճանապարհի երկայնքով, որը կառուցվել է վերջին տարիներին՝ Թեղուտի հանքավայրի շահագործման պատճառով փակված հին ճանապարհի փոխարեն։ Ճանապարհը կառուցվել է 35-40 աստիճան թեքություն ունեցող լանջերին, որի հետևանքով ակտիվացել են սողանքները, իսկ այդ լանջերին ընթացող զանգվածային ծառահատումները՝ էլ ավելի են խթանում այդ գործընթացները։ Հերիք չէ Թեղուտի հանքավայրի շահագործման համար հատեցին հարյուրավոր հեկտար դարավոր անտառներ, մի բան էլ դրա անմիջապես կողքը «օրինական» և անօրինական զանգվածային ծառահատումներ են անում։

Ճանապարհից 20-30 մետր հեռավորության վրա հատված ծառերի մեծ մասի վրա կային կարմիր ներկով արված անընթեռնելի նշումներ, որոնք ամենայն հավանականությամբ կարող են օրինական հատման հիմք հանդիսանալ։ Սակայն ավելի մեծ հեռավորության վրա գտնվող բոլոր կոճղերի վրա նշումներն արդեն ընդհանրապես բացակայում էին՝ ինչի արդյունքում կարող ենք պնդել, որ այդ հատումներն անօրինական են։ Բացի այդ անհրաժեշտ է նշել, որ համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի անթույլատրելի է 35-40 աստիճան թեքություն ունեցող լանջերին իրականացնել այսպիսի զանգվածային հատումներ։

Գյուղատնտեսության նախարարության համապատասխան կառույցները փաստացի չեն իրականացնում Հայաստանի անտառների պահպանության մասով իրենց վրա դրված համապատասխան գործառույթները և դարձել են անտառների ոչնչացման ակտիվ մասնակից, իսկ բնապահպանության նախարարությունն ու իրավապահ մարմինները հայտնվել են ընդամենը դիտորդի դերում և հիմնականում քայլեր են ձեռնարկում միայն քաղաքացիների ահազանգների առկայության դեպքում։

Մեկնաբանություններ (7)

Հայաստան
ինչա կատարվում շնողի անտառներում, սպանդ, ոճրագործություն, շնողցի աթոն ինչ հրամայումա անտառապետ սերգոն իրականացնումա; հիմա էլ ուրիշ երազանքներ ունի կատարելու, որ խեղճ անտառը ճկռումա դրանց ախորժակի պատճառով: իսկ ծաղկաշատի յա էլ մնացած տեղերի անտառներում ինչա կատարվում: էտ ընդամենը մի հատված էր , ինչքան, որ երևաց, :
Շնող
էտ շնողի գեղապետը չար բանիա, տենում չի իր սիրելի հովանավորյալը էտ ինչ գործիա: թե կիսուա արվում ձենը կտրել են: մի երկու թուլափայ աղաքն են քցում սասը կտրացնում: դե խոսա է էտ խի էս ձայնազուրկ դառել դեննու դենը ակտիվ պայքարում էիր, էտ ինչ կպավ, խի չես աշակերտիտ դաստիարակում: ականջները ոլորում, թե վազքտ մինչև մարաքն էր: հաաաաաա?
ՀՀԿ
Հայաստանի Հանրապետության մեջ դեռ ոչ մի ստուգող կառույց, այս իրավիճակը երբևէ չէր արձանագրել այսքան ասելուց, բարձրաձայնելուց հետո: էտքան հսկողություն իրականացնող մարմին կա, որ մեկնա սենց խայտառակ թվեր բացահայտել և տեղադրել, ոչ մի: որովհետև գալիս են ստուգում են , լավ էլ տեսնում են ու 100 հազար դրամից մինչև 200 հազար դրամ ակտա կազմվում ու վերջ: մոնիտորինգի կենտրոն , բնապահպանական տեսչություն, հայանտառ պոակ, իրավապահ մարմիններ, աուդիտորական կազմակերպություն, օրինակ վերցրեք ՀԲՃ-ից, որ միակ և անկաշառ, արդար կառույցն է: որ ինչը տեսել է այն էլ ֆիքսել է: դե կտեսնենք գոնե կարգապահական տույժի կենթարկեք էտ հանցագործներին, թե սխալ ու կեղծ ինֆորմացիա կտարածեք կանցնի ու կգնա: ձեր բոլորի գործը երևի թե մեկ օրում կամ մի քանի ժամում կատարված աշխատանքի արդյունքն է: այլ ոչ թե օրերով և ամիսներով ստուգումներ էք իրականացնում, բայց արդյունքը ապարդյուն: նման ստահակին ինչ պատիժ կտա Հայաստանի Հանրապետության վարչապետը, տեսնելով այս իրավիճակը նկարահանված նույնիսկ: շատա հետաքրքիր, կամ մարզի ղեկավարը: ձեր կողից այդ անգրագետի, տառ չիմացողի ` հովանավորյալի պատկերնա նկարահանված տեսեք և հպարտացեք, այս վայրենի, արարքի համար:
ՍԻՄՈՆ
ՄԵՆԱԿ ՇՆՈՂԻ ԱՆՏԱՌՆՈՒՄԸ ՉԻ ԷՍ ՎԻՃԱԿԸ, ԼԱ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԳՆԱՑԵՔ ԿԱՑՈԻ ԳԱԳՈՅԻ ՊՀԱԾ ԾԱՂԿԱՇԱՏԻՆ ՏԵՀԵՔ, ԹԵ ԷՏ ԻՆՉԱ ԱՆՈՒՄ; ԾԱՂԿԱՇԱՏՑԻՔ ՀԱՆՔ ԲԱՑ ԱՆԵԼՈՒ ՀՄԱՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ ՄԵՋԼՈՒՅԱՆ ՎԼԵՐԻԿԻՆ, ԳԵՂԻ ՀՄԱՐ ԹՇՆԱՄԻ ԱՍԻՆ, ԲԱ ԷՏ ՏԵՆՈՒՄ ՉԵՆ ՈՐ ԷՏ ԾԱՌՐԸ ՔԱՉԱԼԱՑՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ԷՏՔԱՆ ԽԵԼԱՑԻ ԺՂՈՈՒՐԴ ԿԱ ԷՏ ԳԵՂՈՒՄԸ ԷՏ ԽԻ ՉԵՆ ԷՏ ՄԻ ԲԱՆԸ ՖԱՅՄՈՒՄ< ԹԵ ԴՐԱՆՑ ԷԼ ԻՐԱՆՑ ԳԵՂԱՊԵՏ ՀՐԱՉՈՆԱ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ՆԵՆՑ ԷԼ ԱՆՈՒՄ; ՀՐԱՉՈ ԴՈՒ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ՊԱՅՔԱՐՈՂՆ ԷԻՐ ,ՈՐ ՄԻ ԾԱՌ < ՄԻ ՇԵՎԻ ԳԼԽԻՆ ՄԻ ԲԱՆ ՉՏԻ ԸԼԻ, ԷՏ ԽԻ ԷՍ ԴՈՒ ԷԼ ԼՌԵԼ ՀԸ, ԹԵ ՔՈՒ ՊԱԿԱՍ ՊՌԱՏՆ ԷԼԱ ԷՏ ԾԱՌԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԼՐԱՑՎՈՒՄ, ԴԵ ԼԱ ԽՈՍԻ, ՔԵԶ ԻՆՉ ԿՊԱՎ< ԽԻԱ ՁԱՅՆԱԼԱՐԵՐՏ ՏՈՌՄՈՒԶ ՎԻՃԱԿՈՒՄ< ԴԵ ՄԻ ԹՈՂ ԷԷԷԷԷԷ, ԹԵ ՔՈՒ ՀՆԳԵՐ ՈՍԿԵՐԻՉԻ ՀԵՏ ԱԼԻՇ ՎԵՐԻՇԻ ՄԵՋ ԷՍ< < ՈՉ ԹԵ ԹԵ, ԱՅԼ ԼԱՎ ԷԼ ԿԻՍՈՒ ԳՈՐՁ ԷՔ ԱՆՈՒՄ; ԳԵՂԱՑԻՔՏ ՔՆԱԾ ՉԵՆ< ԲԱՅՑ ԿԱՐՈՒՄ ԷՍ ԱՄԵՔԻՆ ՄԻ ԲԱՆ ԽԱԲԵԼՈՎ ԳՈՐՁՏ ԱՌԱՋ ՏԱՍ; 1 ՏԱՐԻԱ ԱՐՋԻ ՆՄԱՆ ՔՈՒՆ ԷՍ ՄՏԵԼ ԴԵ ՊԱՅՔԱՐԻ Է, ՊԱՅՔԱՐԻ ՀՐԱՉԻԿ, ԹԵ ՎԵՐևՆԵՐԻՑ ԷԼ ԵՆ ԱՍԵԼ ՍՈՒՍ ԿԿԵՆԱՍ< ձԵՆՏ ԴՈՒՍ ՉԳԱ; ԹԵ ՉԷ ԷԼ ԳԵՂԱՊԵՏ ՉԵՍ ԸԼԻ;
lins
ամբողջ օրը ծեծ ու ջարդի մեջ են: գզվռտոցները չի դադարում , չափալախների ձենը ամբողջ տարածաշրջաննա լսում: մեկն ասումա դու շատ կտրեցիր քիչ փող տվիր, մյուսն էլ դու էլ անտառը վերացրու , բայց փող բեր: էսա սրանց ամենօրյա տուր ու դմփոցի պատճառները: բայց մեկ էլ տեսար հաստագլուխ անգրագետ աշխատողները եկան ոսկերիչին օգնության: թե չէ ամբողջ օրը ծեծ ուտել կլնի? ռեմոնտ արին, որ հինը գնա նորը գա, էն էլ չստացվեց, ավելի վատացավ: ոսկերիչ ինչ կճուճում ձեն էս տվել էն էլ լսում էս, քու ձենի արձագանքը ,նենց որ շատ մի նյարդայնանա, վատություններտ բումերանգի նման վերադառնում են, մի բան էլ վելի վատ ձևով: էս դեռ ժուռնալնա: տիտաանիկի պես պիտի կործանվես ու խորտակվես, ծառ ասելով, անտառ ասելով, միրզոյան ռազմոյի բազկաթոռը հիշելով: նենց, որ կայծակնահար էս ըլնելու:
յյյյյյյյյյյյ
ԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԴՈՒՄԱ ՏՎԵԼ ՇՆՈՂՑԻ ԱԹՈՆ, ՈՐ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՇՎԵՑԱՐԻԱՅԻ ԱՆՏԱՌՆԵՐՆԱ ԸԼՆԵԼՈՒ ՊԱՀԵԼՈՒԱ ԷՆ ԷԼ ՈՆՑ; ՈՉ ՄԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼՈՒ, ԿՏՐՈՂՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՃԱՂԱՎԱՆԴԿՆԵՐ; ԲԱՅՑ ՊԵՏՔԱ ՍԿՍԵՐ ՀԵՆՑ ԻՐԵՆԻՑ, ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆԸ 20 ՏԱՐԻ ԾԱՂԿԱՇԱՏԻ ԱՆՏԱՌԸ ԿՏՐԵՑ, ՉՀԱՅՏՆՎԵՑ ՃԱՂԱՎԱՆԴԱԿՈՒՄ, ԴԵՌ ԱՎԵԼԻՆ ՀԱՅՏՎԵՑ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ; ՆՄԱՆ ԵՐևՈՒՅԹԸ ՈՆՑ ԿԱՐՈՂ ԷՐ ՀԱՅՏՆՎԵԼ և ՆԱև ԻՐԱ ՏԵՐԵՐԸ ՀԱՎԱՏԱՅԻՆ ԴՐԱ ԵՐԴՈՒՄՆԵՐԻՆ; ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ՀԱԿԱՌԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԱ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ; ԱՆՏԱՌԻ ԲԻԶՆԵՍԸ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՕԳՏԱՎԵՏ և ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԲԻԶՆԵՍԱ, ՄՈՆՈՊՈԼԻԱՅԱ ԻՐԱ ՀԱՄԱՐ ԴԱՐՁՐԵԼ; ԵՐԴՈՒՄՆԵՐՏ ՈՒՐ ՄՆԱՑԻՆ ՇՆՈՂՑԻ .............. ՀԸ? ԿԻՍԱՏ ՊՌԱՏ ՍԱՐՔԵԼՈՒ< ԱՌՆԵԼՈՒ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԲԱՆԵՐ ՄՆԱՑԻՆ ԲԱ ՊՏԻ ԷՏ ԱՆՏԱՌԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՎ ԻՐԱԳՈՐԾԵՍ ԹԵ ՉԷ; ԿԻԼՈՄԵՏՐԵՐՈՎ ՏԱԽՏԱԿԻ ՊԱՐԻՍՊ ԷՍ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ, ԿԱՐԱՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՑՈՒՅՑ ՏԱՍ? ՀԱ? ՔԱՆԻ ՄԵՏՐ ՏԱԽՏԱԿ ԷՍ ԱՌԵԼ,? ՀԸ? ՔՈ ՆՄԱՆ ԽԱԲԵԲԱՆ, ՈՆՑ ԿԱՐԱ ԱՆՏԱՌ ՊԱՀԻ, ՄԵԿԸ ԸԼՆԻ ՔԵԶԱՆԻՑ ՊԱՀԻ; ՂԵԿԱԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՏ ԿԱՏԱՐԱԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻՏ ՄԱՍԻՆ ՏԵՂՅԱԿԱ, ԻՆՉ ՊԱՏԻԺԱ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ, ԻՀԱՐԿԵ ՈՉ ՄԻ, ԵՐևԻ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻԱ ԱՐԺԱՆԱՑՆՈՒՄ, ՈՐ ՈՏՏ ԳԱԶԻՑ ՉԵՍ ՀԱՆՈՒՄ; ԱՎԵՐԵԼՈՎ ԳՆՈՒՄ ԷՍ ԷԵ ՄԻՆՉև ԵՐԲ ԴՈՒ ԷԼ ՉԳԻՏԵՍ, ԷՏ ԱՆՏԵՐ ԱԽՈՐԺԱԿՏ ՇԱՏԱ ԴԵՖՈՐՄԱՑՎԵԼ ԵՐևՈՒՄԱ< ՈՐ ՉՏԵՍՈՒԹՅԱՆՏ ՀԱԽԻՑ ԴՈՒ ԷԼ ՉԵՍ ԿԱՐՈՒՄ ԳԱՍ; ՀԵՏՈ ԷՏ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՏԵՆՈՒՄ ԴՐԱ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՐԱ ԴՐԱՆՑ ՊԱՏԻԺԸ;
իլիական
600 թե 600 միլիոն? երևի ՀԲՃ շփոթելա , ու շատ չի հեռացել թե չէ խայտառակ վիճակա տիրում լալվարի անտառներում: չնայած էտքն մասն էլ հերիքա, որ պատկերացում կազմես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter