HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գազպրոմ Արմենիա»-ն արձագանքել է քաղաքացու նամակին

Երեկ «Հետքը» հրապարակել է քաղաքացի Գարեգին Գաբրիելյանի նամակն այն մասին, թե ինչպես են դռան անցքեր անելու համար գազի տեսուչները սպառնացել անջատել գազամատակարարումը, և անցքեր անելու դիմաց բնակիչներից գումար գանձելու փորձեր արել: «Գազպրոմ Արմենիա»-ի պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ: 

Ի պատասխան խմբագրություն դիմած Գարեգին Գաբրիելյանի նամակի, որով քաղաքացին հարց է բարձրացնում  «դռների վրա անցքեր բացելու»  մասին՝ իր իսկ ձևակերպմամբ «օդափոխանակություն ապահովելու համար», տեղեկացնում ենք, որ  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր գործունեության մեջ  ուղղորդվում է գազամատակարարման և գազասպառման համակարգերին վերաբերող ՀՀ օրենքներով, ինչպես նաև նորմատիվ ակտերով և տեխնիկական կանոնակարգերով, որոնք հաստատված են ՀՀ կառավարության, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից:

Բնակարաններում օդի ներածման բացվածքի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 22.12.2005թ. թիվ 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի IV գլխի 92, 96, 100 կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 05.06.2008թ. թիվ 784-Ն որոշմամբ հաստատված «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին՝ շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում, անվտանգության պահանջներ»  տեխնիկական կանոնակարգի համապատասխան դրույթներով:

Վերը նշված կառավարության որոշումներից բխող  <<Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն>> շինարարական նորմերով գազասպառման ներտնային համակարգերում անվտանգության պահանջները պարտադրում են գազասալիկների տեղադրումը խոհանոցում կամ այլ ոչ բնակելի շենքում թույլատրել,  եթե առկա է  խոհանոցի դռան ներքևի  մասում ցանց կամ դռան ու հատակի միջև բացակ ոչ պակաս 0,02 մ2 կենդանի կտրվածքով:  Նման պարտադիր պահանջ  ամրագրվում է նաև լոգարաններում գազային ջրատաքացուցչի առկայության դեպքում:

Ինչ վերաբերում է գազասպառման ներտնային  համակարգում հայտնաբերված խախտումների  ու թերությունների, դրանց վերացման կամ գազասարքի (հանգույցի) անջատման արձանագրությունների (ակտ) կազմմանը, ապա տվյալ  գործընթացն սահմանված  է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից  հաստատված «Կազմակերպության ստանդարտով» (16.07.2007թ), որտեղ ամրագրված են խախտումների և գազամատակարարումը դադրեցնելու հիմքերը (արձանագրության օրինակելի ձևը կից ներկայացվում է):

Գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ պայմանագրային կարգով իրականացնում է «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն: Խախտման արձանագրությունները կազմվում են «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի մասնագետների կողմից՝ թերությունների կամ խախտումների հայտնաբերման դեպքում, և փոխանցվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որոնց հիման վրա ընկերության աշխատակիցները կարող են դադարեցնել տվյալ բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներոում:

Մասնավորապես, օդի ներածման բացվածքի բացակայության դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն 3 օրինակից, տվյալ տարածքում տեղադրված գազասարքը (գազասարքերը) անջատվում է գազատարից, իջուցիկ կետի փականը խցափակվում և կնքվում է հոլոգրաֆիկ կնիքով: Արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է բաժանորդին և վերջինս հրահանգավորվում է իր ուժերով վերացնել թերությունը, ապահովել անվտանգության նորմերը և դիմել «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ՝ գազասարքը վերամիացնելու համար:

Արձանագրությունները տուգանք կամ ֆինանսական որևէ տույժ չեն  ենթադրում, հետևաբար  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հսկիչները  և  «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ -ի փականագործները որևէ այլ շարժառիթ չունեն և չեն կարող ունենալ, բացի բաժանորդի անվտանգությունից: Խախտման արձանագրությունների կազմման գործընթացը և դրանից բխող գազամատակարարման դադարեցումը հետապնդում են բացառապես բաժանորդների անվտանգությունը ապահովելու նպատակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter