HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քամփ Արմենում աշխատանքները մեկնարկել են

Քամփ Արմենի վերակառուցման աշխատանքները սկսել են:

Աշխատանքների իրականացման համար հանձնաժողով էր ստեղծվել, որում ընդգրկված էին ‹‹Düşünce›› (կարծիք, տեսակետ) հարթակի, ՀայՃարի, Հրանտ Դինք հիմնադրամի, Գեդիկփաշա հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի, Գալֆայանի, Դպրեվանք և Քարագյոզյան հիմնադրամների ներկայացուցիչները: Այս հանձնաժողովն իրականացնելու է  անհրաժեշտ բոլոր աշատանքները մինչև որ ճամբարը (Քամփ Արմեն) նորից սկսի գործել: Նախատեսվում է ճամբարի համար ճարտարապետական նախագծի միջազգային մրցույթ անցկացնել:

‹‹Düşünce›› հարթակից Հարութ Օզերը նշել է, որ հանձնաժողովը ստեղծվել է գործընթացը ճիշտ ուղղությամբ տանելու համար: Օզերը ‹‹Ակոս››-ին պատմել է նախատեսվող աշխատանքների մասին.

‹‹Մեր փափագն է վերստեղծել մի ճամբար, որը կդառնա օրինակ միջազգային ասպարեզում, համապատասխան կլինի մերօրյա չափանիշերին և կկարողանա հյուրընկալել երեխաների ինչպես Թուրքիայից, այնպես էլ ողջ աշխարհից: Քընալը կղզում գործող ‹‹Կազդուրման կայան›› ճամբարը շատ կարևոր օրինակ է: Հանձնաժողովը հետագայում շարունակելու է իր աշխատանքները՝ տարբեր կապեր հաստատելով և հանդիպումներ կազմակերպելով: Ցանկանում ենք կապի մեջ լինել և իմանալ բոլոր նրանց տեսակետները, ովքեր ցանկանում են նպաստել տարվող աշխատանքներին››:

Ակոս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter