ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Ո՛չ Վրաստանի թուրքացմանը». Վահագն Չախալյանի ուղերձը ջավախահայությանը



Սիրելի՛ ջավախահայություն, հայրենաբնակ և աշխարահասփյուռ քույրեր և եղբայրներ։

Տագնապիս, անհանգստությանս և ձեզ դիմելու պատճառը Սահակաշվիլու կողմից հիմք դրված և Աքթաշ-Կարծախ մաքսակետի շահագործմամբ ակտիվության նոր` առավել վտանգավոր մակարդակի բարձրացված գործընթացն է, որը մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել «պանթուրքիստական երազանք»-ի կյանքի կոչման գործընթաց…

Սիրելի՛ ջավախահայեր,

Սահակաշվիլու բռնապետության տարիներին մեր՝ ջավախահայության պայքարը, ընթանում էր «Հանուն Ջավախքի հայապահպանման» և «Ո՛չ Ջավախքի հայաթափմանը» կարգախոսների շրջանակներում։ Այն ժամանակ մեր առջև խնդիր էինք դրել կասեցնել, դեմն առնել Ջավախքի հայաթափման հանցավոր ծրագրին, ինչը մենք հաջողեցրինք, թեև այն հաջողելու համար մեզանից շատերը շատ թանկ վճարեցին։

Այսօր Սահակաշվիլու ցանած սերմերը փարթամ ծիլեր են տվել, և Վրաստանի թուրքացումը օր-օրի ավելի է մոտենում անդառնալիության սահմանագծին։ Երկրում կան 25 տարեկանից բարձր 560 հազարից ավելի չամուսնացած քրիստոնյա կանայք և օրվա հացը վաստակելու համար ամենամյա արտագնա աշխատանքի մեկնող 18-ից 35 տարեկան մեկ միլիոնից ավել տղամարդ, թուրք-ազերիական կապիտալով գործող կազմակերպություններում հիմնականում աշխատանքի չեն ընդունում քրիստոնյա տղամարդկանց, Սահակաշվիլու հանցավոր համաձայնության և օժանդակության միջոցով համընդհանուր նվաճման է ենթարկված երկրի տնտեսության բոլոր եկամտաբեր և ռազմավարական ոլորտները, նրանց՝ թուրքերի ու ազերիների կողմից փորձ է արվում ամեն գնով ձեռք բերել նաև այն մնացյալը, որը դեռևս իրենցը չէ, այդ թվում՝ Վրաստանի ամենամեծ հարստությունը՝ գյուղատնտեսական նշանակության բերրի հողատարածքները:

Այսօր մեզ անհանգստացնող գործընթացը էականորեն տարբերվում է նախորդից՝ իր մեջ պարունակելով վտանգ և սպառնալիք ոչ միայն Ջավախքի, այլև ամբողջ Վրաստանի, ինչու ոչ՝ նաև Հայաստանի համար:

Սիրելի ջավախահայեր,

Եկեք չհանդուրժենք, որ Ջավախքում գործեն մեր ազգային ավանդույթները խեղաթյուրող հաստատություններ, դրանց թվում նաև հասարակաց տներ, որոնք սկսել են սնկի պես աճել նույն այդ Աքթաշ-Կարծախ մաքսակետի շահագործումից ի վեր:  

Եկեք բոլորս միասին դեմ ելնենք, արգելենք մեր տարածաշրջանում՝ Ջավախքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, անշարժ գույքի՝ այդ թվում բնակարանների, տների, տնամերձ հողամասերի և հասարակական նշանակության օբյեկտների՝ թուրք–ադրբեջանական բիզնեսի համար նախատեսված ցանկացած առք ու վաճառք, ցանկացած գործարք: Եթե նման բան անցնում է Ձեր մտքով՝ Դու՛ք հրաժարվեք նման մտքից, եթե նման բան անցնում է Ձեր հարազատի կամ հարևանի մտքով, բացատրե՛ք նրան նման քայլի վտանգավորության և հետևանքների մասին, համոզե՛ք, խնդրե՛ք, և եթե համոզելն ու խնդրելը չօգնեն, ապա պահանջեք հետ կանգնել նման ազգադավ և ամբողջ հասարակության ու երկրի համար վտանգավոր քայլից:

Ամենայն հարգալից վերաբերմունք ունենալով սեփականության իրավունքի հանդեպ՝ պետք է հստակ գիտակցել, որ և ոչ մի անհատ՝ ո՛չ բարոյական, ո՛չ, առավել ևս, առօրյա կենցաղային դժվարություններից ելնելով, իրավունք չունի, թեկուզ և անձնական սեփականության հաշվին, խարխլելու ընդհանուր Հայրենիքի կայունությունը, ոչ մի հայ մարդ իրավունք չունի նպաստելու Ջավախքի թուրքացմանը:

Համատեղ՝ բոլորս միասին, չթողնենք իրականություն դառնա համաթուրանական երազանքը, այն էլ` Ջավախքի հաշվին:

Այն, ինչ մեկ դար առաջ հաջողվեց սյունեցիներին, այսօր հաջողելու են նաև ջավախքցիները:

Բարձրացնենք մեր ձայնը վճռականորեն մեկ անգամ և ընդմիշտ՝ ասելով ո՛չ Վրաստանի և Ջավախքի իսլամացմանը, ո՛չ Հայաստանի և Արցախի շրջափակմանը:

Սիրելի՛ ջավախքցիներ, հանուն մեր գալիք սերունդների, եկեք անառիկ պահենք Ջավախքը...

Վահագն Չախալյան

9 փետրվարի 2016 թ.


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (25)
1. Արթուր21:16 - 9 փետրվարի, 2016
Շատ ճիշտ ես ջիգյար ես քեզ հետ եմ...
2. Gio02:23 - 10 փետրվարի, 2016
As a citizen of Georgian I can say that this is absolutely bullshit, not even 1% of truth. Turkification of Georgia, really? I don't even know what to say... To be honest, mr Chakalian is not an activist at all. Don't be deluded, this is an absolute provocation. We love and respect our Armenian brothers we would not let anyone to oppress because of their ethnicity or religion. Please don't push anti-Islam sentiments to Georgia. Unlike Armenia, we are multi ethnic country. We respect all the citizens regardless ethnicity or religion etc.. I don't know what news agency this is, but please stop spreading bullshit and incite people against each other.
3. Հայկ03:35 - 10 փետրվարի, 2016
Շատերը, ես կադսեի շատ-շատերն են գիտակցում առկա խնդիրները, բայց առաջնորդը կամ իրեն առաջնորդ համարող անձը նրանով է առաջնորդ, որը բացի մտահոգություն հայտնելուց նաև լուծում է առաջարկում: Թե չչ առանց լուծում առաջարկելու այս հայտարարությունը անիմաստ բան է: Կարդալու ենք, անցնի գնա:
4. Հայկ03:39 - 10 փետրվարի, 2016
Մի խորհուրդ հարգելի Չախալյանին: Եղբայր, եթե ուզում ես, որ Ջավախքը չհայաթափվի, ապա քարոզչական պայքարիդ սլաքը հակաթուրքականությունից թեքիր դեպի ջավախահայության վերադարձը Ջավախք կարգախոսով: Երևանի Ջրվեժ թաղամասի երևի մեծ մասը ջավախահայեր են, էլ չեմ ասում մյուս վայրերի ջավախահայերի մասին: Մի տղա կա ծանոթ, հաճախակի գլուխ է գովում, թե բա ես ջավախքցի եմ: Ամեն անգամ էս ՛՛հերոսին՛՛ բացատրում եմ, որ եթե դու քեզ ջավախքցի ես համարում ու մտահոգ ես Ջավախքով, ապա գնա ու ապրի այնտեղ, իսկ մնացածը դատարկ խոսքեր են:
5. Հայ մարդ03:41 - 10 փետրվարի, 2016
Չախալյան ջան, բայց ամոթ քեզ, որ էն անգամ Սահակաշվիլու դիմացից հեռացար. մի տեսակ ոնց որ փախնեիր: Անձամբ ինձ չդզեց:
6. տիկին Ասիա12:24 - 10 փետրվարի, 2016
Համաձայն եմ վերևում տեղադրված մեկնաբանությունների հետ: Միայն հայտարարությունը օգուտ չի տա: Պետք է հստակ գործողություններ, թեկուզ չնչին, բայց լինեն: Նստեք, մտածեք ու առաջարկեք ջավախահայերին, որ դրա դեմը առնեն:
7. Հարութ12:31 - 10 փետրվարի, 2016
Լա մի հարց տամ ջավախահայերին, թիֆլիսահայերին: Ժողովուրդ ջան, էն որ Թբիլիսիի հայկական եկեղեցիները վրացականացվում էին, բա այդ ժամանակ ու՞ր էիք: Հաաա՜՜՜, հասկացա: Էտ մի թշնամին Ձեր դիմաց էր կանգնած, իսկ թուրքերը մի քիչ հեռու են, կարելի է ասել մի քիչ վերացական թշնամի են ձեր դեպքում, դրա համար էլ վրացիքի հետ ձեր ակնհայտ խնդիրները թողած ընկել եք թուրքերի հետևից: Ջավախահայության ու ընդհանրապես Վրաստանի հայությանը բանի տեղ չեն դնի այնքան ժամանակ, քանի դեռ վրացի հոգևորականը ազատ ելու ու մուտ ունի հայկական Նորաշեն եկեղեցի ու ինչ ուզի կանի, քանի դեռ կարող է առանց հակահարված ստանալու քանդի հայկական գերեզմանները (ձեր նախնիների գերեզմանները) ու նման բաներ: Նախ մի հատ ինքներդ այդտեղ հավաքվեք, դարձեք միասնական, հետո նոր դրսի թշնամիներ փնտրեք: Ոնց որ ասում են, բաց ճակատով մի գնա բետոնի պատին հարվածի: Արդյունքը մի հատ ջարդված ճակատ կլինի:
8. Նյուգզար12:33 - 10 փետրվարի, 2016
Քննադատողներ քանի՞ անգամ եք Ջավախքում եղել, Աբուլ սարը բարձրացել: Գնացեք տեսեք թե ի՞նչպիսի իրավիճակ է այնտեղ ու նոր քննադատեք:
9. Ջավախքցի տղա12:36 - 10 փետրվարի, 2016
Էլի որոշ թուրքեր եկան մեկնաբանություն գրելու: Փոխանակ շնորհակալություն հայտնեն Չախալյանին, նստել քննադատում են: 2.Հայկ մի բան առաջարկի ինքդ, թե չէ մենակ քննադատելով չի: Էսա կարում , էսա անում:
10. Ջավախքցի տղա12:36 - 10 փետրվարի, 2016
4.Հայ մարդ, մի հատ նախ դու փորձի երկրի նախագահի դեմ դուրս գալ, հետո նոր Չախալյանին քննադատի:
11. Հայ մարդ12:40 - 10 փետրվարի, 2016
Eduard Aratta ջան, դու էլ ես այստեղ: Իտալուհու հարցը լուծվե՞ց, ազգային անվտանգության հարց էր չէ՞ քեզ համար: Իսկ Ջավախքի հարցը ազգային անվտանգության հարց չի չէ՞; Էտ կորուսյալ հողերի մասին հայերը գիտեն, դու թեման մի՛ փոխի :)))
12. Hetq13:31 - 10 փետրվարի, 2016
Dear Gio, As clearly stated, these are the sentiments of Vahagn Chakhalyan, not Hetq.
13. Արարատ18:00 - 10 փետրվարի, 2016
Gio ախպերը ինչա ասում է :) Gio, I think that you should find and read Samvel Karapetyan's books and articls about Armenian churches in Georgia. This is his page in facebook https://www.facebook.com/photo.php?fbid=458543944330608&set=a.274207392764265.1073741830.100005250190396&type=3&theater Hetq ջան, չգիտեմ, հղում տեղադրելը թույլատրվում է այստեղ, թե չէ, բայց լավ կլինի որ մեկնաբանությունս տեղադրեք:
14. Vahan Asrabian12:46 - 11 փետրվարի, 2016
Dear Gio (2), firstly it would have been much appreciated, if you use decent, civilized vocabulary, instead of showing off your subtle knowledge in vulgar slang and mean expressions. Now, in the substance, Georgian official pro-Turkey, pro-Azerbaijani & anti-Armenian policies in the Caucasus are nothing new, starting from the turbulent beginnings of the 20th century, when Georgians' betrayed their Christian Armenian "brothers", in complicity with Turks, which among other reasons, led to the fall of Kars in the hands of the Turks (October 1920), right after which Georgia tried to take advantage of Armenia's unequal war with Turkey by trying to annex Armenian provinces of Lorry, Gougarq & successfully - Akhalqalaq (1918-1920)... then came Georgian Bolshevik Red Criminal Monsters Stalin/Joukhashvili-Ordjonikidze duet with their bolshevik Georgian lackeys Chekheyidze, Ramishvili, Sabakhtarashvili, Makharadze etc. who bargained the Genocidal Turks by exchanging Sourmalou, Nakhijevan and other historical Armenian territories with the port of Batoumi... Intrigues against our compatriots are prolonged till date. Call it "national interest", call it so-called "keenness to Georgia's territorial integrity", however Armenians worldwide are well aware of the hostile enmity from the part of our Georgian "Christian brothers", especially towards our compatriots in Javakhq and Armenian national architectural & cultural heritage, churches, institutions and so on. This is a fact that anyone can hardly deny.
15. Lena Brown18:05 - 11 փետրվարի, 2016
Dear, Gio, I appreciate your comments about peace and brotherhood but still not clear why Georgia is building the 'Chinis Wall' between two countries if there is no any antiarmenian ideology. It is obvious Gorger's iclamistic orientation. There is a some reason that Armenian leaving the Country. Georgia should consider Turkish history carefully if doesn't won't to appear the same situation like Kurds.
16. artur21:35 - 11 փետրվարի, 2016
պետք չէ որ մենք հայերս խորհուրդ տանք թե ինչ անի ՋԱՎԱԽԵՑԻՆ ու չմոռանանք որ տարիներ շարունակ , չունենալով իրենց համար պայմաններ , եկել են ՀԱՅԱՍՏԱՆ ; եթե կարդում եք ՝ ապա կտեսնենք որ թրքը ու ազերը մտել են ու լավ ե զգում իրենց և իհարկե ձեր գրածները կարդալով նաև ոգևորվում:
17. Григорий23:26 - 11 փետրվարի, 2016
Мировая Академия Философии Георга Вильгельма Фридриxа Гегеля! Надо же было умудрится организовать войну, в результате Абхазия и Южная Осетия приобрели независимость и государственное признание! До этих военных чудачеств были Нагорный Карабах и Приднестровье! Теперь очередь за Украиной! Чем большое государство, тем больше там чудачества! Это сплошная клоунада националистов привела к исправлению исторической ощибки , и возвращению Крыма и Севастополя в лоно своей матери России! На приблизившем горизонте свободы Донецкая и Луганская Народные Республики! ГУАМ ( Грузия, Украина, Азербайджан, Молдавия ) этот сплошной букет; в результате отрицательных действий которых, войны и блокад за абстрактную территориальную целостность, привело к свободе и независимости от данных образований, Нагорного Карабаха, Абхазии,Южной Осетии,Приднестровья, Донбасса и Луганска! Альтернатива мирному процессу признания, сожженные города и деревни, погибшие и раненые, без вести пропавшие и невинно убиенных! Большая вина военных преступлений лежит на США и Евросоюзе, на их руководителей , которые спонсируют и поддерживают фашистов! Их воздействие определяется их внутренним колапсирующим состоянием переносящем на внешнее, их нестабильное состояние! Это и есть духовный кризис повлекший за собой экономический, в результате которого народы получают признания в виде свободы от безнравственных государств! Нравственность есть идея свободы!
18. Անահիտ01:53 - 12 փետրվարի, 2016
16. artur շատ ճիշտ եք. ձեններս կտրենք, չէ՞ որ մենք՝ ՀՀ-ի հայերս հեչ բան չենք հասկանա Ջավախքից, մենակ ջավախահայը կհասկանա: Երևի հենց այդ հասկանալու արդյունքն է, որ այսօր ջավախքը զգալիորեն դատարկվել է: Հա նաև չմոռանանք, որ թուրքը կտեսնի և կուրախանա: Եվ մինչև ու՞ր եք գնալու այս խելքով:
19. Հարությունյան02:03 - 12 փետրվարի, 2016
Երևի այս առիթով են ասել՝ Վալահ-Վալահ մուստաֆա Էֆենդի: Էս ռուսական մեկնաբանական քարոզչամեքենան էլ սկսեց աշխատել Հայաստանու՞մ: Գրիգորին երևի մտածում է, մենք բանջարեղեն ենք ու ոչ մի բան չենք հասկանում, ու չգիտենք, թե հետխորհրդային ներկա վիճակի մեղավորը ով է: Здравствуй Григорий, мы не капусты, иди лучше твоя пропаганда развивай в другом месте. Вы надоели уже.
20. վաչո05:48 - 12 փետրվարի, 2016
Աբխազիան և Հարավային Օսիան ոչ թե անկախություն ստացան այլ պարզապես օկուպացվեցին կրեմլի կողմից։ Նրանք անհամեմատ անկախ էին Վրաստանի կազմում և իրական շանսեր ոնեին վրաստանի հետ մեկտեղ ինտեգրվելու քաղաքակիրթ աշխարհին։ այժմ նրանք անորոշ ժամանակով կորցրին այդ հնարավորությունը և լուծվեցին "Ոսկե հորդայի" խաժամուժի մեջ։ Ինչ վերաբերվում է Ջավախքին ապա տեսանելի ապագայում այն դժվար է պատկերացնել Վրաստանից դուրս։ Մոսկվան երբեք չի կարող հաշտվել այն մտքի հետ, երբ Հայաստանն ու Վրաստանը կողք֊կողքի ապրում են առանց պատերազմելու։ Վահագն Չախալյանը Ջավախահայության նվիրյալներից է և միանգամայն տեղին և ժամանակին են նրա մտահոգությունները։Շատերի նման նա ևս հնարավորություն ուներ մի "տաք անկյուն ճարել ՀՀ կերակրատաշտի մոտ, սակայն նա ընտրել է հարազատ երկրին և ազգին ծառայելու ճանապարհը։ Ուրեմն բոլորս լսենք նրա ձայնը և սատար կանգնենք նրա գործունեությանը։
21. Գևորգ Թորոսյան14:12 - 12 փետրվարի, 2016
Ես լավ գիտեմ Ջավախքը և այնտեղ ապրող մարդկանց: Հարցը շատ բարդ է: Որտեղ կա փողի շարժ կամ ոսկու փայլ ազգությունը մոռացվում է: Նման գաղափարախոսություն եղել է նաև Սիրիայում, հայերի և մյուս քիրստոնյա ազգերի մոտ: Սակայն չի աշխատել: Մինչև Հայաստանը իրական աջակցություն չցուցաբերի, Ջավախքի հայաթափությունը միշտ շարունակական կլինի:
22. Gio03:41 - 13 փետրվարի, 2016
Dear Vahan Asrabian, I have to agree with you, my English in not as fluent as yours. The word was not against anyone though, I wanted to stress out that the information was not worth spreading, I apologize if anyone is insulted by that. As for your brief summary, I would say that this is your interpretation.It is true, I am not good in history. Recently I came across the book (The Struggle for Transcaucasia, 1917-1921) by Firuz Kazemzadeh, I think it is quite reliable source, maybe I am wrong. I would recommend that book to you. To say in brief, unfortunately there were mistakes from the both countries .(my opinion) I personally support a good relations between two countries. The same also would be much appreciated from you )
23. Հայկ01:07 - 14 փետրվարի, 2016
ազիկների քարոզչամեքենան գործի անցավ: Չգիտեմ ով ոնց, բայց իրոք վրացիները պետք է կողմնորոշվեն իրենց ընտրության հարցում: Երկու երնեկ մի տեղ չի լինում. կա՛մ հայերով բնակեցված Ջավախք Վրաստանի կազմում և ոչ մի թուրքական խաղեր կա՛մ հայերով բնակեցված Ջավախք Հայաստանի կազմում և թուրքացած Վրաստան:
24. Vahan Asrabian12:24 - 16 փետրվարի, 2016
(22) Gio, fair enough, dear Gio. I naturally do share your concern related to not only maintaining "good relations", but further beyond, Christian nations, especially centuries-long neighbors like Georgia & Armenia, should in practice support one another, instead of stabbing from the back. I personally have always been categorically opposed to Armenia's OFFICIAL policies, which, mildly said, did not condemn Putin's Russia's barbarian atrocities against Georgia, during the war instigated against the Georgian State and Georgian Nation. Moreover, I firmly oppose Russia's imperial policies based on the immoral principle "Divide & Rule", not only in the Caucasus, but also against other Christian nations like the Serbs, Ukrainians... This is true, however unless our Christian fate has lost its true meaning in our souls and having surrendered to foreign agendas, we guide ourselves by geo-political interests, which unfortunately has always been the case in the ruling circles of nations.
25. Shmul10:10 - 22 փետրվարի, 2016
" В стране имеется свыше 560 тысяч незамужних женщин-христиан старше 25 лет и более одного миллиона мужчин-христиан в возрасте от 18 до 35 лет"------- Ну после такой просто епической брехни даже до конца не стоит всё это читать... Выходит не зря он в тюрьме сидел.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ