HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցապ նախարարությունը քաղաքացիներից ստացել է 604 դիմում

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից,2016թ. հունվար ամսին նախարարությունը քաղաքացիներից ստացել է 604 դիմում: Հունվար ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է604, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 350, որոնցից 276-ի կողմից ներկայացվել է բանավոր և 328-ը՝ գրավոր դիմում:

Հունվար ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 604, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 350, որոնցից 276-ի կողմից ներկայացվել է բանավոր և 328-ը՝ գրավոր դիմում:

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 44 (16%), ընտանեկան նպաստի 31 (11%),կենսաթոշակի վճարման 34 (12%) և երեխայի ծննդյան միանվագ նպաստի 27 (10%) վերաբերյալ դիմումները:

Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 41 (12%), հումանիտար օգնության 24 (7%), ընտանեկան նպաստի 31 (7%) վերաբերյալ դիմումները: 

Հունվար ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 157 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 114-ը (72%) պարզաբանվել է, 20 (13%)քաղաքացու խնդրանք բավարարվել է15-ը (10%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 8-ին (5%) տրվել է մերժողական պատասխան: 

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների մոտ կայացել է երկու ընդունելություն` 2 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter