HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական լոլիկի հետ վերադարձման մասին լուրը հերքվում է

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն է տարածել, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը և խմբաքանակը հետ է վերադարձրել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկայն ցեցի հայտնաբերմամբ: 

Այս մասին հիշեցնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` ավելացնելով, որ
լուրը տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներում, թեև հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել:

ՍԱՊԾ հերքում է այս տեղեկատվությունը` մեջբերելով ավելի ուշ ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության` իր պաշտոնական կայքում  նույն տեղեկատվության հերքումը, որում նշված է, որ կասկածներ կան լոլիկի նշված  խմբաքանակն այլ երկրից ուղարկված լինելու մասին:

ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ ներկա պահին իրականացվում է փաստաթղթերի հավաստիության ստուգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter