HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիշլիի հարձակման եւ սպանության դեպքի առթիվ 8 ձերբակալված

Տրապիզոնում (Տրապզոն) ձերբակալել են 8 հոգու, ովքեր կասկածվում են Շիշլիում կատարված սպանության համար: Խումբը հարձակվել էր Շիշլիում բնակվող հայազգի զույգի տան վրա, կապել նրանց՝ պատճառ դառնալով Հակոբ Յակուփ Տեմիրջիի մահվանը: Հակոբ Յակուփ Տեմիրջիի կինը՝ Սեդա Աիտա Տեմիրջին, վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հակոբ Յակուփ Տեմիրջին և Սեդա Աիդա Տեմիրջին փետրվարի 6-ին հարձակման էին ենթարկվել Շիշլիի Ջումհուրիյեթ պողոտայի իրենց տանը: Երեք հոգանոց խմբի հարձակմանը ենթարկված Հակոբ Յակուփ Տեմիրջին խեղդամահ էր եղել, իսկ նրա կինը՝ Սեդա Աիդա Տեմիրջին վնասվածքներ էր ստացել:

Ինչպես տեղեկացնում է ‹‹Անադոլու››  լրատվական գործակալությունը (AA)՝ Ստամբուլի հասարակական անվտանգության տնօրինությունը բացահայտել է Տեմիրջի զույգի տուն մուտք գործած երեք անձանց ինքնությունը: Ոստիկանական հետաքննությունը պարզել է, որ կասկածյալները փախել են Տրապիզոն:

Ստամբուլից Տրապիզոն գնացած ոստիկանները բռնել են կասկածյալներին: Գործողությունների ընթացքում ձերբակալել է եւս 5 հոգու, ովքեր ենթադրաբար օգնել են կասկածյալներին: Տեղեկացվում է, որ 8-ն էլ տեղափոխվելու են Ստամբուլ:

Ակոս

Մեկնաբանություններ (1)

Karen
Именно для таких и придумали анальное рабство.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter