HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանվել է ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու պահանջը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ` կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելումասին» որոշումը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Որոշման ընդունմամբ` 2016թ. հունվարի 1-ից հետո ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար դիմելիս մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունենալու պահանջը հանվել է:

Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը համապատասխանեցվել է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի բ) ենթակետին, ըստ որի նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմացփոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter