HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողի համայնքապետն արձագանքել է անտառահատումների մասին հրապարակմանը

Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը արաձագանքել է «Հետքում» հրապարակված Համահայկական բնապահպանական ճակատի պատրաստած «Ինչ է կատարվում Շնողի անտառներում» նյութին։ Այն ներկայացնում ենք ստորեւ․

«Ձեր թերթի  06/02/2016թ  «Ինչ է կատարվում Շնողի անտառներում» վերնագրով հրապարակումը իրոք շատ մտահոգիչ  է, սակայն նպատակ չունենալով նսեմացնել մտահոգ մարդկանց կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները, այդուամենայնիվ չեմ կարող չանդրադառնալ հոդվածում վկայակոչվող մի շարք համգամանքների, որոնք իմ համոզմամբէ մոնիտորինգ  իրականացնող անձանց ոչ բավարար իմացության հետևանքն է: Նախ համոզված եմ,որ չի գտնվի Շնող և Թեղուտ համայնքի մի բնակիչ, որը չիմանա կամ չհասկանա կառուցված ճանապարհի կենսական անհրաժեշտությունը  ոչ միայն տնտեսական, այլ  նաև ռազմավարական առումով, ինչու չէ, նաև` անտառի համար որպես հակահրդեհային միջոց: Ով կարող է պնդել, որ ցանկացած արդյունաբերական  ձեռնարկում կամ շինարարական  գործառույթ այս կամ այն չափով չի վնասում բնությանը, թեկուզ աշխարհի ամենազարգացած երկրում: Նպատակս բնավ  անտառին պատճառված վնասի արդարացումը չէ, այլ կարծում եմ, որ ցանակացած գիտակցված վնաս պետք է դիտարկվի առաջին հերթին տրված օգուտի ֆոնի վրա, և նախքան գործ ձեռնարկելը փորձենք հասկանալ, թե տվյալ ձեռնարկումից հասարակությունը ավելի շատ շահում, թե կորցնում է: Կոնկրետ մեր  քննարկվող խնդրի պարագայում իմ խորին համոզմամբ առաջինը շատ ավելի ծանրակշիռ է: Խնդրո առարկա ճանապարհի ծրագրի մշակման առաջին փուլում նախատեսվել էր, որ ապագա ճանապարհը պետք է անցնի փոքր ինչ այլ տարածքով և որոշ աշխատանք նույնիսկ  իրականացվեց, սակայն տեղանքի չափազանց  բարդ  ռելիեֆը և սպասվող բարդություններից  և նաև` ավելի մեծ թվով ծառերի հատումից հնարավորինս խուսափելու համարշինարարներն ստիպված եղան կատարել նախկին ծրագրից ոչ շատ շեղումներ` հաշվի առնելով ճանապարհի հետագա շահագործման հարմարավետությունը նաև:

Ես Ձեր թերթի երկրպագուն եմ, մշտական ընթերցողներից մեկը, և խնդրում եմ անկեղծորեն հավատաք, որ աշխատում եմ այս նամակը  ձևակերպել առավելագույնս անկոմնակալ և անաչառ: Հայտնում եմ նաև, որ հրապարակման հավաստիությունն ընդգծող լուսանկարներն արվել են ոչ թե վերջերս, այլ դեռևս 2015թ փետրվարի վերջին: Իհարկե, հասկանում եմ, որ կարևոր չէ, թե ապօրինությունը երբ է կատարվել, սակայն որքան տեղյակ եմ, հենց լուսանկարներում բերված փաստերի  հիման վրա «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի  տնօրենը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի  հրամանով ազատվել է զբաղեցրած  պաշտոնից, իսկ լուսանկարներում տեղ գտած թարմ հատումների պատճառով անտառտնտեսության  նոր տնօրենի միջնորդությամբ բոլորովին վերջերս աշխատանքից ազատվել է նաև այդ պահաբաժնի անտառապահը:

Վերջում կուզենայի ավելացնել, որ ճանապարհի կառուցումը «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին ղեկավարության ամենաթողության և իրավիճակին ոչ բավարար տիրապետելու  պատճառով որոշ մարդկանց համար  ստեղծվել էին նպաստավոր պայմաններ ապօրինի ծառահատումներ կատարելու  համար: Համոզված եմ, որ անտառտնտեսության մասնաճյուղի ներկայիս ղեկավարությունը  դասեր կքաղի և թույլ չի տա, որ  տխուր ավանդույթը  շարունակվի»:

 

Մեկնաբանություններ (3)

IRAVABAN
Եթե դուք փորձում եք ձեր մրցակիցների հետ վիճել՝ օգտագործելով երրորդ անձի` Դա ոչ միայն հանցագործություն է այլև արժանապատվությունից ցածր է:
ժողովուրդ
նախ շնողցի աթոն 40 հազար դոլար չի տվել, այլ 60 հազար դոլարա տվել, և հետո ապօրինի հողազավթումներովա զբաղված, հարևանի տարածքը ևս իր սովորության և բնավորության համաձայն ուզեցելա զավթի, և այդ մարդը դատարան դիմելով շահել է դատը: չնայած, որ բարձաստիճան ղեկավար միջնորդել է, որ դատը ի օգուտ լինի այդ զավթող կողմի: բայց օրենքը գործել է անկողմնակալ, ոսկերիչ աթո կոչված ամեն տեղ չի որ ծանոթտ դեր ունի, ապօրինի կերպով զավթեցիք նաև ղեկավար պաշտոն, դա դեռ չի նշանակում, թե ամեն ինչ կարաս գնես փողով: նենց, որ հիմա էլ մտածի, նոր խումբ գալու մասին, քո իսկ կողմից նշանակված եվրոպական բուհերը ավարտածներին հարցաքննելու և արդյքոք համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոներին, թե ոչ:
Դե Ֆակտո
շնողի 70 ամյա գեղապետը զբաղված է ներկայիս անտառի հանցագործ կլանի հանցագործությունները քողարկելու, հասարակությանը ապակողմնորոշելու և կասկածի տակ դնելով ՀԲՃակատի արդար և անկողմնակալ աշխատանքը: այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: դեռ հին ավանդույթները շարունակվում են քեզանից , դու էլ փոխանցել էս քո սիրելի հանցագործին: նենց որ ամեն ապացույց կա, գոյություն ունի և պետք եղած պահին ձեր սուտ և կեղծ լուրը պետք է հերքես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter