HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը երկու նոր բնակարան է նվիրել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի  հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն  գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել hանրապետության նախագահի աջակցությամբ բնակարանի կարիք ունեցող զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին նոր բնակարաններ նվիրելը: Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական: Համոզված եղեք, որ զոհված ու վիրավոր մեր ազատամարտիկների ընտանիքները մշտապես եղել ու մնալու են մեր ուշադրության կենտրոնում, և մենք նաև այս կերպ ենք արտահայտելու մեր խոնարհումն ու հարգանքը՝ մեր հերոս հայորդիների հիշատակի առջև»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նաև գեղանկարչուհի, ազգագրագետ,  ՀՀ  մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես  Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցուն:

Լուսիկ Ագուլեցին, ինչպես հիշեցնում է քաղաքապետարանը, իր սեփական  տունը վերածել է թանգարանի ու մինչ օրս նրա ընտանիքը բնակվել է նույն այդ տարածքում, ինչը հաշվի առնելով էլ` Երևանի ավագանին փետրվարի 9-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ որոշել էր Ագուլեցու ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter