HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Շնողի համայնքապետի համոզմունքը սխալ է. անտառահատումների լուսանկարները 2016 թ.-ին են արվել

Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը արձագանքել էր «Հետքում» հրապարակված Համահայկական բնապահպանական ճակատի («ՀԲՃ») պատրաստած «Ինչ է կատարվում Շնողի անտառներում» նյութին, որտեղ նշում էր, թե հրապարակման հավաստիությունն ընդգծող լուսանկարներն արվել են ոչ թե վերջերս, այլ դեռևս 2015թ փետրվարի վերջին:

«Հետք»-ը խնդրեց «ՀԲՃ»-ին տրամադրել այդ լուսանկարների օրիգինալ տարբերակները: Picmeta.com կայքի ծրագրի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստուգել ցանկացած լուսանկարի վաղեմությունը վայրկյանների ճշտությամբ: Picmeta.com-ը, փաստորեն,  հերքեց Շնողի համայնքապետի համոզմունքը: Նշենք նաև, որ բացի «Անտառների հասարակական մոնիտորինգ»-ի կամավորներից այդ օրը` 2016 թ.-ի փետրվարի 6-ին, Շնողի անտառում էր նաև «Հետք»-ի ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանը, ով նույնպես իր ռեպորտաժում ֆիքսել էր զանգվածային անտառահատումները Շնողի անտառում: Ստորև ներկայացնում ենք «Անտառների հասարակական մոնիտորինգ»-ի և «Հետք»-ի լուսանկարների վաղեմությունը հստակեցնող փաստերը:

«Հետք»-ի լուսանկարը

«Անտառների հասարակական մոնիտորինգ»-ի լուսանկարը

Մեկնաբանություններ (2)

Վիգեն
շնողի գեղապետը և իր կողմից հովանավորվող խմբերը մեն-մենակ էն մնացել իրենց ձախողված և տապալված քաղաքականության մեջ, :
HHK
մի խումբ կույր ապուշների վերապահված է քողարկել և շեղել հանցագործությունների թեմայից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter