HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կմեկնարկի «Լավագույնը Բրիտանիայից» խորագրի ներքո

Բրիտանական խորհուրդը, Beeline–ը Հայաստանում, Բրիտանական դեսպանատունը Երևանում և ՀՀ Մշակույթի նախարարությունը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում։Փառատոնի բացումը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են «Օսկար» մրցանակին առաջադրված միանգամից մի քանի ֆիլմ:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է` ներկայացնելու բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշները: Մշակույթը հիանալի միջոց է այնպիսի երևույթների մասին տեսակետների փոխանակման համար, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունը և բազմազանությունը, ուստի մենք հպարտ ենք համաֆինանսավորել այս փառատոնը: Առաջարկվող ֆիլմերը, իսկապես, շատ լավն են, և մենք հուսով ենք, որ դրանք կարժանանան մեր հայ բարեկամների հավանությանը»,- նշեց Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

«Արդեն չորրորդ տարին անընդմեջ մենք աջակցում ենք փառատոնի իրականացման գործընթացին և վստահ եմ, որդա օգնում է ներկայացնել Բրիտանական կինոարվեստի լավագույն ֆիլմերը հայ հանդիսատեսին։ Որպես կանոն, փառատոնը մեծ համբավ է վայելում երիտասարդների շրջանում, իսկ որակյալ ֆիլմերը ոգեշնչում են երիտասարդ սերնդին հասնելու նորանոր բարձունքների ի շահ հասարակության և երկրի։ Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերի ցուցադրության ցանկում այս տարի ընդգրկվել են նոր մարզեր և այդ մարզերի երիտասարդներին էլ կարող են բացահայտել իրենց համար լավագույնները, իսկ մենք էլ մեր հերթին կփորձենք դարձնել նրանց կյանքն էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս տարի ֆիլմերը պատմում են սիրո, սեփական իրավունքների, արդարության և իրենց երազանքների համար պայքարող մարդկանց մասին: Փառատոնի ծրագիրը բազմազան է թե´ թեմաների ընտրութամբ, և թե´ ֆիլմերի ժանրային առանձնահատկությամբ: Ֆիլմերի ընտրությանը Բրիտանական խորհուրդը մոտեցել է ամենայն պատասխանատվությամբ` նպատակ ունենալով մեր հանդիսատեսին ներկայացնել միայն լավագույնը»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 20-ից  26-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր երեք անգամ։ Փետրվարի 27-ին Փոքր թատրոնում կցուցադրվի «Մաքսին Փիքի Համլետը» և «Սիրիայի թագուհիները» ֆիլմերը։ «Մաքսին Փիքի Համլետը» ֆիլմը ցուցադրվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակում: Փառատոնը մարզերում այս տարի կընդգրկի Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքները: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։

Այս տարի փառատոնի հյուրն է Սայմոն Ուիլքինսոնը, ով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում  կներկայացնի «The Cube» ֆիլմ-ներկայացումը, որը վիրտուալ իրականության, թատրոնի, կինոյի և լուսանկարչությանը միաձուլում է:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter