HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որակյալ բուժօգնության ապահովումը` առաջնահերթություն

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց   Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության թիմի ղեկավար Սուսաննա Հայրապետյանին: Քննարկվեց իրականացված և իրականացվող աշխատանքների մանրամասները, ինչպես նաև  հետագա ծրագրերը:

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի հետ համագործակցության մակարդակն առողջապահության ոլորտում` վստահեցնելով, որ վարկային ծրագրերն ծառայում են իրենց նպատակին:

 Նախարարի գնահատմամբ` այդ մասին են վկայում նաև 2015-2016թթ.  շահագործման հանձնված մի շարք բժշկական  կենտրոնները, ինչպես նաև տնտեսված միջոցների հաշվին կառուցված ամբուլատորիաները:

Նա անդրադարձավ ոչ միայն  համատեղ իրականացված հիվանդանոցաշինության լայնածավալ  ծրագրերին, այլև  2015թ. հունվարից մեկնարկած և շարունակվող սքրինինգային հետազոտություններին:

 Արմեն Մուրադյանն ընդծեց, որ բնակչությունը վստահությամբ է լցված  երեք ուղղություններով իրականացվող  զանգվածային սքրինինգների նկատմամբ, որոնք ուղղված մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը:

Նշվեց նաև, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը առողջապահության ոլորտում որպես գերակայություն սահմանել է կարիքների գնահատումը, ինչը ևս պետք է  լինի համատեղ իրականացվող աշխատանքների հիմքում:  

Նախարարն ընդգծեց նաև, որ  արդյունավետ համագործակցության բարձրանիշը պահպանելու տեսանկյունից, բոլոր ծրագրերում առաջնահերթությունը պետք է տրվի որակյալ բուժօգնության ապահովմանը:

Սուսաննա Հայրապետյանը  նախարարին ներկայացրեց իրենց թիմի այն անդամներին, ովքեր վերջերս են ժամանել  մեր երկիր  առողջապահության  ոլորտում առաքելություն իրականացնելու նպատակով:

Նա հանդես եկավ նաև իրականացվող ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկներով:

Հանդիպման ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց նաև Հայաստանում  Համաշխարհային բանկի կողմից առողջապահության ոլորտում իրականացված տասնամյա գործունեության մասին պատմող ֆիլմ, որն  հանգամանալից անդրադառնում է  փուլ առ փուլ կատարված բոլոր   բարեփոխումներին և արդիականացման ծրագրերին:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության թիմի ղեկավարը   ևս իր հերթին  գոհունակություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության  հետ համագործակցությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter