HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմաբնակավայր համայնքի կարգավիճակ ստացած Դիլիջանում պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների

Նարինե Վարդանյան

2015 թ.-ի մայիս ամսվա տեղական հանրաքվեով համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի ընդունումից հետո Դիլիջանում, Տաթևում և Թումանյանում փետրվարի 14–ին տեղի կունենան նոր ձևավորված բազմաբնակավայրային համայնքների ՏԻՄ ընտրություններ:

Ըստ խոշորացման պիլոտային ծրագրի՝ միավորվել են Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք և Դիլիջան համայնքները՝ Դիլիջան կենտրոնով:

C:\Users\Narin\Desktop\Դիլիջան\100CANON\IMG_7479.JPG

Յոթ բնակավայր ներառող Դիլիջան համայնքի համայնքապետի պաշտոնի համար պայքարելու են Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը և նախկինում ՀՀԿ-ական, այժմ` անկուսակցական  Ժորա Սահաբալյանը, ով ևս նախկինում եղել է Դիլիջանի քաղաքապետ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ համայնքապետի թեկնածու Ժորա Սահաբալյանը նշեց, որ իր աշխատելը տեսել են այս քաղաքում, այդ իսկ պատճառով բարձր է գնահատում իր ընտրվելու շանսերը:

C:\Users\Narin\Desktop\Դիլիջան\100CANON\IMG_7398.JPG

Ժորա Սահաբալյանը

«Հաղթելու շանսերը մեծ են: Ես ինքնառաջադրվել եմ գյուղացիններ խնդրանքով, տեսնում էի, որ նրանց կողմից ցանկություն կար ինձ տեսնել համայնքի ղեկավարի պաշտոնում»,-ասաց նա:

Թեկնածուն նշեց, որ ինքը միշտ կողմ է եղել և աջակցել է համայնքների խոշորացման ծրագրին, հավելելով, որ առանձ խոշորացման զարգանալ, առաջ գնալ չեն կարող: «Գյուղացին այսօր մոլորված է, նրանք, ում ձեռք չի տալիս համայնքների խոշորացումը, գյուղացիներին  հավատացրել են, որ դա վատ բան է »,- ասաց Սահաբալյանը:

Լրագրողների մտավախությանը, որ հնարավոր է՝ համայնքի բյուջեն հավասարաչափ չբախշվի, Սահաբալյանն ասաց, որ ինքը չի տիրապետում բյուջեի չափի մասին ինֆորմացիային, բայց վստահեցրեց, որ գործող քաղաքապետը ճիշտ չի օգտագործում բյուջեն:

Թեկնածուն հիմնականում անդրադարձավ Դիլիջանի խնդիրներին. «Քաղաքն այսօր շատ անբարեկարգ վիճակում է,- ասաց Սահաբալյանը,- մաքրություն նորմալ չի արվում, ոչինչ չի արվում, ժամանակին մեր քաղաքը առաջին տեղն էր իր մաքրությամբ: Դա ազդում է զբոսաշրջության վրա»,- ասաց նա:

C:\Users\Narin\Desktop\Դիլիջան\100CANON\IMG_7447.JPG

Անկուսակցական թեկնածուն շեշտեց, որ ընտրակեղծիքներից չի վախենում, իսկ հույսը դրել է իրեն ճանաչող մարդկանց վրա: Թեկնածուն նախընտրական ծրագիր չունի:

«Ես կոնկրետ ծրագիր չունեմ, ծրագիրը կկազմվի ընտրվելուց հետո, առաջիկա ամսվա ընթացքում, չեմ ուզում իզուր խոստումներ տալ մարդկանց»,- ասաց նա:

Կոնկրետ ծրագիր ունի մյուս թեկնածուն՝ Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Ծրագրվում է փողոցների բարեկարգում, ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ:

Արմեն Սանթրոսյանը

Թեկնածուն իր ընտրվելու հավանականությունը  գնահատում է 65-70 %, իսկ համայնքների մասնակցությունն ընտրությանը կանխատեսում է 90 %, և համոզված է, որ այս ընտրություններն անցնելու են առանց լուրջ ընտրախախտումների:

«Ես համոզված եմ, որ համայնքների խոշորացումը չի հանգեցնի նրան, որ համայնքները կորցնեն իրենց ինքնավարությունը, քանի որ այդ բնակավայրերը տուրիստական ակտիվ վայրեր են, ու շատերը ինչպես դրսում, այնպես էլ այդ բնակավայրերում ասոցացնում են այդ տարածքները Դիլիջանի հետ»,- ասում է Սանթրոսյանը:

Դիլիջանի հարցված բնակչության մի մասը խուսափեց խոսել ընտրություններից, մի մասի համար միևնույն էր՝ ով կընտրվի համայնքապետ, հիմնականում գործող քաղաքապետից ոչ ոք չէր դժգոհում, նշում էին, որ Դիլիջանում զարգացում եղել է հենց Սանթրոսյանի պաշտոնավարման ժամանակ՝ միջազգային և տեղական տարբեր ներդրումների, ծրագրերի շնորհիվ:

C:\Users\Narin\Desktop\Դիլիջան\100CANON\IMG_7429.JPG

«Ես շատ շնորհակալ եմ մեր քաղաքապետին,- ասաց ութսունմեկամյա Անիչկա Շեկոյանը,- ինչ պետք ա եղել՝ տվել ա, դեղեր ա տվել, օգնել ա, Աստված պահի իրան»:

C:\Users\Narin\Desktop\Դիլիջան\100CANON\IMG_7441.JPG

Դիլիջան համայնքի հարցված բնակիչների մեծամասնությունը վատ էր տեղեկացված կամ հետաքրքրված չէր համայնքների խոշորացմամբ, քանի որ շեշտում էին, որ իրենց վրա դա որևէ կերպ չի ազդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter