HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյանի ազատ արձակելու վերաբերյալ դիմումի քննությունը տեղի կունենա երկուշաբթի

Գևորգ Սաֆարյանի գործի ընթացքի վերաբերյալ «Նոր Հայաստան» շարժումը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Սերժ Սարգսյանը դեռևս չի կողմնորոշվել քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի գործի հետագա ընթացքի լուծման հարցում:

Ուստի նրա ձեռքում պատժիչ գործիքների վերածված իրավապահ մարմինները և դատարանը, Գ. Սաֆարյանի մեղքի ապացույցներ չունենալով, մատնվել են անգործության և ժամանակ շահելու նպատակով դիմում են տարատեսակ խուսանավումների՝ զուգահեռաբար լուծելով նաև նրան հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու խնդիրը:

Այդ մասին են վկայում ոչ միայն Գևորգ Սաֆարյանի գործով ըստ էության քննչական գործողություններ չկատարելը, այլև քննիչի չներկայանալու պատճառով փետրվարի 12-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու դիմումի քննության հետաձգումը:

Այդուհանդերձ՝ վարչախմբի ռեսուրսներն անսահմանափակ չեն: Հատկապես Գևորգ Սաֆարյանի գործով առաջացել է մի իրավիճակ, երբ միջազգային ճնշումների առկայությամբ միանգամայն իրատեսական է դառնում նրա ազատության համար պայքարի դրական ելքը:

Գրավի դիմաց Գևորգ Սաֆարյանի ազատ արձակելու վերաբերյալ դիմումի քննությունը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, ժամը 14:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հանուն ազատ քաղաքացու պայքարի առաջամարտիկ Գևորգ Սաֆարյանին ազատության մեջ տեսնելու և պայքարի դաշտ վերադարձնելու համար դատարանի դիմաց կազմակերպվող ակցիային յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կարող է նշանակություն ունենալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter