HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարժիսի խաբված բնակիչները․ ՀԷՑ-ը պարտքի անհայտ ցուցակներ է ներկայացրել գյուղացիներին

Սյունիքի մարզի Հարժիս համայնքի բնակիչները անելանելի դրության մեջ են: Ամիսներ առաջ քսան ընտանիքի տեղեկացրել են, որ էլեկտրաէներգիայի կուտակած պարտքեր ունեն եւ այն չմարելու դեպքում կզրկվեն էլեկտրականությունից։ Հարժիսը գազաֆիկացված չէ: Մեզ հետ զրուցած գյուղացիները բարկացած ասում են՝ չենք վճարելու ու վերջ:

Աշոտ Ալեքսանյան, 53 տարեկան «Տասը տարվա պարտք ա եկել՝ 39 000 դրամ: Չեմ էլ մուծելու, հլը իրանք են ինձ պարտք: Ո՞վ կարա ապացուցի, որ տասը տարի առաջ պարտք եմ եղել: Մի անգամ զանգել եմ մեր էլեկտրացանցի տնօրենին, ասել ա՝ մենք կապ չունենք, էս տվյալները Երևանից ա եկել: Հիմա ՀԵՑ-ը սեփականաշնորհվել ա, երևի իրանց պարտքերը, կորուստները ուզում են մեզնից վերցնեն:  Լավ, աշխատո՞ւմ ենք, որ մուծենք: Չենք կարում էսօրվա վառածի փողը տանք, ո՞նց 2000 թվի պարտք մուծենք»:

Մխիթար Արիստակեսյան, 80 տարեկան, թոշակառու․ «Կյանքում էլեկտրացանցին պարտք չեմ եղել: 13 տարվա ուշացումով էլեկտրաէներգիայի 8 600 դրամ վճար ա եկել: Էլեկտրիկին հարցնում եմ՝ որտեղի՞ց եմ տալու, ի՞նչ փողով, ասում ա՝ ինչ անեմ, տասներեք տարվա մնացորդ ա, չես մուծել ժամանակին: Ասում եմ՝ խի՞ շուտ չես եկել անջատել, էդքան ժամանակի մնացորդը ո՞նց ես պահել: Պատասխանում ա՝ դե հաշվապահը նոր ա հանել մնացորդները: Թոշակառու մարդ եմ: Թոշակս պոչտայում ստանում եմ, 100 տոկոսանոց կոմունալ վճարները փակում, նոր տուն եմ գալիս: Պարտք հնարավոր չի մնամ: Ասել եմ՝ հարյուր տարի էլ մնա, չեմ մուծելու: Խոստացել էր՝ լույսը կտրել: Բայց տեսավ բան չի կարա անի, չեմ վճարելու, թողեց գնաց»:

Սևադա Ներսիսյան, 82 տարեկան, թոշակառու «Մեզ էլ 25 հազար դրամ պարտքի ցուցակ ա եկել: Որոշ ժամանակ առաջ եկել են հոսանքը կտրեն, անձամբ չեմ թույլատրել: Գնացել եմ էլեկտրացանց, աշխատողը համակարգիչը բացում, ասում ա՝ 2000 թվին վառել ես 13 000 դրամի հոսանք, երեք հազարը՝ մուծել,10 հազարը՝ պարտք մնացել: Ես էլ 2000 թվի վճարած չեկերը կապած տարել, ասել եմ՝ դե ապացուցեք: Ասում ա՝ չգիտեմ, համակարգչումս տենց գրած ա: Իրա համակարգչում ա գրած, իմն էլ` փաստացի վճարածի չեկ կա: Ասել եմ՝ եկեք կտրեք, տալու եմ դատարան: Լավ, որ չեմ մուծել, բա ինչի՞ են ժամանակ չեն անջատել, պահանջել, որ էսօր եմ իմանում: 20 տարի առաջ էլեկտրացանցի պետերը, անատամ գայլի նման, ոչ մի բանից չեն կշտացել, ժողովրդին թալանել են, հոսանքի փողերը կերել են: Հիմա էլ ժողովրդի վրա գումարներ են գրում, որ հավաքեն, ինչքան կարա իրանց քյար մնա: ՀԷՑ-ը վաճառել են, նրանք սրանցից են կորած փողերն ուզում, սրանք էլ մեզ վրա են գրում»:

Այսօր՝ փետրվարի 14-ին, Տաթեւ համայնքում միավորված 8 գյուղերում (Սվարանց, Հալիձոր, Տաթեւ, Խոտ, Հարժիս, Տանձատափ, Քաշունի) պետք է ընտրեն միասնական տեղական իշխանություն՝ համայնքի ղեկավար եւ ավագանի: 

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter