HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևում ընտրությունները սկսված են

Տաթևում ընտրատեղամասերը 08:00-ից բաց են: Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում միավորված 8 գյուղերում (Շինուհայր, Սվարանց, Հալիձոր, Տաթեւ, Խոտ, Հարժիս, Տանձատափ, Քաշունի) պետք է ընտրեն միասնական տեղական իշխանություն՝ համայնքի ղեկավար եւ ավագանի: Տաթևի յուրաքանչյուր համայնքում գործելու է մեկական ընտրատեղամաս:

Տաթև համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը ՀՀԿ անդամ Մուրադ Սիմոնյանն է։ Նա առաջադրվել է կուսակցության կողմից: Մյուս թեկնածունները անկուսակցական, ինքնաառաջադրված, Շինուհայր համայնքի ներկայացուցիչներ Վարշամ Բագրատյանն  ու Իգոր Աբրահամյանն են:

Ընտրված համայնքի թեկնածուն ղեկավարելու է Տաթև անվանումը կրող խոշորացած համայնքը, որի կենտրոնը լինելու է Շինուհայրը: Այն ամենամեծ և բազմանդամ համայնքն է. քվեարկողների թիվը 1771 է: Այստեղ է տեղակայված 37/1 ընտրատեղամասը: Ընտրատեղամասի նախագահ Խաչատուր Հայրապետյանի փոխանցմամբ՝ 09:50-ի տվյալներով արդեն քվեարկելու է եկել 71 քաղաքացի: Հայրապետյանը գոհ է քվեարկության ընթացքից․ «Առայժմ նորմալ է, կուտակումներ, ընտրախախտումներ չկան, հանձնաժողովը աշխատում է բավականին նորմալ: Մինչ այս պահը գոհ ենք ընթացքից, դրանից հետո ինչ կլինի, Աստված գիտի»:

Մի քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, քանի որ ընտրողը անձնագիրը, քվեաթերթիկը թողել էր քվեախցում և դուրս եկել, այնուհետ վերադարձել քվեախցիկ և քվեարկել:

Քվեարկողների կազմում զգալի թիվ են կազմում մեծահասակները, որոնք առանց խոշորացույցների չեն կարողանում քվեարկել, իսկ ընտրատեղամասում դրանք բացակայում են: Հանձանժողովի նախագահը նշում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ո՛չ խոշորացույցներ, ո՛չ էլ Բրայլի այբուբեն են ստացել: Այդ է պատճառը, որ ոմանց քվեախցիկներում ընտանիքի անդամներն են օգնում:

Դիանա Ղազարյան

լուսանկարները՝ Ամալյա Մարգարյանի

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter