HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինուհայրում ընտրություններն ակտիվ են անցնում

Շինուհայրի 37/1 ընտրատեղամասում 10:00-ի սահմաններում ընտրողների կուտակումներ էին:

Ավագանու անդամներն ու համայնքի ղեկավարներն այստեղ ունեն ընդհամենը 9 վստահված անձիք, ինչի պատճառով ևս ընտրատեղամասում շարժը դժվարանում է: Ընտրատեղամասը հսկող ոստիկան Էդուարդ Էլազյանը ասում է. «Ընտրողներին հենց հիմա դուրս եմ հանելու, բայց ստեղ կուտակում չկա, նորմալ ա: Էստեղ սաղ վստահված անձիք, հանձնաժողովի անդամներ են: Ընտրողները քիչ են»:

Ոստիկանության մայորի խոսքով՝ երբ ընտրատեղամասում տասը քվարկողից ավել մարդիկ կգտնվեն, իրենք դուրս կհրավիրեն: Չնայած սրան, ժամանակ առ ժամանակ ընտրողների թիվը հասնում է տասնհինգի:

Կուտակումներից խուսափելու համար ոստիկանները ընտրատեղամասի դռան դիմաց հսկում են՝ հերթով ներս թողնելով:  

Տաթևի խոշորացած համայնքի կազմում գտնվող Շինուհայրում ընտրելու իրավունք ունեցող 1771 քաղաքացիներից 12:00-ի տվյալներով արդեն քվերակելու են եկել 186-ը:

Դիանա Ղազարյան

լուսանկարը՝ Ամալյա Մարգարյանի

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter