Շինուհայրի ընտրություններին հյուր եկավ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը
Այսօր՝ 12:30-ի սահմանններում, Սյունիքի Շինուհայր համայնքի 37/1 ընտրատեղամաս ժամանեց Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Հիշեցնենք, որ Շինուհայրում ընթանում են Տաթևի խոշորացված համայնքի ընտրությունները:
Մարզպետի թիկնապահը ընտրատեղամասից դուրս հրավիրեց հանձնաժողովի նախագահ Խաչատուր Հայրապետյանին, հետաքրքրվեց ընտրությունների ընթացքից ու քվերակողների քանակից: Հայրապետյանը նշեց, որ մինչ օրվա վերջ ընտրողների թիվը 1200-ից կանցնի:
Զարզանդ Նիկողոսյանից հետաքրքվեցինք՝ արդյոք այս համայնքի քվերակող է, որ եկել է ընտրատեղամաս, պատասխանեց՝ ոչ: Այդ դեպքում ի՞նչ էր ճշտում հանձնաժողովի նախագահից. պատասխանեց՝ Ձեզ ի՞նչ ա պետք: Եվս մեկ անգամ հարցնելով ժամանելու նպատակի մասին՝ ասաց. «Ուզում էի իմանալ՝ ոնց ա ընտրությունները անցնում»: Հարցին՝ արդյունքները գոհացուցիչ էին, պատասխանեց՝ գերազանց:
Դիանա Ղազարյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանել