HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանձատապում մինչև 14:00-ն քվեարկել են 69 ընտրողներից 47-ը

Խոշորացված Տաթև համայնքի՝ բնակչությամբ երկրորդ փոքր համայնքը Տանձատապն է: Թիվ 37/7 ընտրատեղամասում գրանցված են 69 քվեարկողներ: Ժամը 14:00-ի տվյալներով արդեն քվեարկելու են եկել 47 ընտրողներ (մոտ 70%-ը): Եթե անգամ քիչ անց բոլորը քվեարկեն, միևնույն է՝ ընտրատեղամասը բաց է լինելու մինչև ժամը 20:00-ն:

Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Անուշ Ավանեսյանի փոխանցմամբ՝ դեռևս խախտումներ, պատահարներ չեն գրանցվել: 

Դիանա Ղազարյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter