HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանի երեք ընտրատեղամասերում քաղաքացիների մասնակցությունը ընտրությանը կեսօրին կազմել է մոտ 10%

Այսօր՝ փետրվարի 14-ին, մեկնարկել է Տավուշի մարզի բազմաբնակավայր համայնքի կարգավիճակ ստացած Դիլիջանի համայնքապետի ու ավագանու ընտրությունը:

Թիվ 41/12 ընտրատեղամասը՝ Թեղուտը, ունի 1800 ընտրող: Թեղուտից ավագանու երեք թեկնածու կա, թեկնածուներից է նաև նախկին գյուղապետ Արարատ Թամրազյանը:

Նախկին գյուղապետն ասաց, որ անկախ նրանից, թե ով կընտրվի ավագանի, ինքը վստահ է, որ այս ընտրություններն ու համայնքների խոշորացումը լավ են անդրադառնալու գյուղի վրա:

Հանձնաժողովի նախագահ Ռենիկ Բաբինյանի խոսքով՝ ընտրությունը հանգիստ է ընթանում: Ընտրախախտում չեն արձանագրել:

Ժամը 11:00-ի տվյալներով՝ այս ընտրատեղամասում ընտրել էին 111 գյուղացիներ:

Ընտրողները շատ ակտիվ էին, ընտրատեղամասի բակում ընտրողների կուտակում կար, ներսում նույնպես հերթեր էին գոյանում:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝  կուտակումները կապված են օրվա «պիկ ժամի» հետ:

Հիշեցնենք, որ Թեղուտը այն երեք գյուղերից մեկն է, որը դեմ էր քվեարկել խոշորացման ծրագրին: Կողմ քվեարկել էր 167 ընտրող, դեմ՝ 222-ը:

Դիլիջանի թիվ 41/11 ընտրատեղամասում նույնպես ընտրությունը ակտիվ է: Այստեղ գրանցվել էր ընտրախախտում՝ ընտրատուփերը բերվել էին առանց կնիքների: Այլ ընտրախախտումներ չեն գրանցվել: Ընտրատեղամասի բակում ընտրողների երկար հերթ էր ժամը 12:00-ից սկսած: Այս ընտրատեղամասում գրանցված 1470 ընտրողներից ժամը 12:00-ի սահմաններում 110 ընտրող է քվեարկել: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Աթաբեկյանի խոսքով՝ ընտրողները շատ ակտիվ են, և իրենք ընտրախախտումների հանդեպ շատ ուշադիր են:

Ի տարբերություն այս տեղամասի՝ Դիլիջանի 41/04 ընտրատեղամասը ավելի հանգիստ էր: Ընտրողների հերթ չկար: Ընտրատեղամասի տարածքում սպասող քաղաքացիները գոհ էին խոշորացման ծրագրից, նրանց խոսքով՝ այս ծրագիրը դրական է ոչ միայն Դիլիջան քաղաքի, այլ նաև Դիլիջանին միացող գյուղերի համար: Ժամը 13:00-ի տվյալներով 1320 ընտրողից ընտրել էին 313-ը:

Աղավնի Պետրոսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրս

լուսանկարները՝ Նարինե Վարդանյանի

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter